Տեսանյութերի լրահոս
Խմբագրի սյունակ
Ինչպես եւ սպասվում էր, իշխանությունը եւս երկու ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքը: Չեմ ասում՝ «դատարանը», որովհետեւ առանձին դատական եւ օրենսդիր իշխանություններ Հայաստանում չկան: Կա մեկ իշխանություն՝ Փաշինյանի իշխանությունը, իսկ մնացածը դրանից ածանցյալ են կամ կցորդ են: Դա, իհարկե, գաղտնիք է Թրամփի, Մակրոնի կամ, ասենք, Ուրսուլա ֆոն դեր Լայենի համար: Հայաստանի «ժողովրդավարության» մասին նրանց պատմող աղբյուրները «խիստ արժանահավատ» են: Այս պայմաններում որեւէ տրամաբանական հարց բարձրացնելը, բնականաբար, անիմաստ է: Բայց, եթե ձեւ անենք, որ իշխանության գործողությունները ենթակա են ինչ-որ տրամաբանական քննության, ապա կարելի է հարցնել՝ այդ ի՞նչ էին…