Լրահոս

ԹՎԱՊԱՏՈՒՄ. պատմություններ թվային միջավայրում

Հունվար 17,2018 11:04

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նպաստում է Հայաստանում որակյալ և պատասխանատու լրագրության զարգացմանը, խրախուսում նոր  ձևաչափերի օգտագործումն ու տարածումը: Ժամանակակից մեդիան  փնտրում է ասելիքը առավել պատկերավոր, մանրամասն և հետաքրքիր պատմելու տարբերակներ: Այս նոր ձևաչափը՝ «Թվապատումը», այդպիսին է. այն վիճակագրությունը վերածում է մարդկային պատմության, խնդիրները ներկայացնում քարտեզների, պատկերների, ձայնի, նշանների առցանց գործիքներով: Հայաստանում մուլտիմեդիա լրագրության նոր ձևաչափերը կօգնեն և՛ լրագրողներին, և՛ հանրությանը՝ կարևոր խնդիրներն ուսումնասիրելու, փաստերը համադրելու, արագ ներկայացնելու և լայնորեն տարածելու հարցերում: Այս բաժնում ներկայացված են ժամանակակից մեդիա ձևաչափերի  հայաստանյան օրինակները։ Նրանք ստեղծվել են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և գործընկերներ-լրագրողների  հետ համատեղ: «Թվապատումը» անընդհատ թարմացվելու է նոր մուլտիմեդիա պատմություններով:

Այս բաժինը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:

Հրապարակումների բովանդակության վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Մեդիա նախաձեռնությունների կենտրոն`  [email protected] էլ. հասցեով: Նյութերի արտատպումը, օգտագործումն ու տարածումը այլ
լրատվամիջոցներում թույլատրվում է միայն ամբողջական բովանդակությամբ և բնօրինակին հղումով: