Լրահոս
Օրվա լրահոսը

Արծրունին սկսում է ապաշխարել

Սեպտեմբեր 13,1995 13:06

«Դրո»-ի դատավարության երեկվա նիստը գերազանցեց անկանխատեսելիության բոլոր ռեկորդները։ Օրվա առաջին կեսն ամբողջությամբ անցնում էր սովորական հունով։ Դատավոր Մանուկյանը կարդաց Արծրունու հարցաքննության հերթական արձանագրությունը (11 հունվարի, 95թ): Վերջինս, սովորության համաձայն, հրաժարվեց իր նախնական ցուցմունքներից եւ հստակորեն պահպանում էր իր գիծը, պատասխանելով դատապաշտպանների հարցերին։ Իսկ երբ հարցեր էին տափս դատավորն ու մեղադրողները, պատասխանը մեկն էր. «Ձեր հարցերին չեմ պատասխանելու»։

Նման վարքագիծը դատավոր Մանուկյանը անվանեց «խաղ մի դարպասով», թեեւ ընդունեց մեղադրյալի իրավունքը՝ ընտրել սեփական մարտավարությունը։

Պաշտպանությունը, ինչպես եւ նախատեսված է, իր հարցերով օգնում էր Արծրունուն հաստատել սեփական դիրքորոշումը։ Հարցն ու պատասխանը ուղղված էր մի նպատակի՝ ապացուցել, որ նախնական հարցաքննության ժամանակ Արծրունու բոլոր հայտարարությունները չեն համապատասխանել ճշմարտությանը։ Օրինակ, ամբաստանյալն ու պաշտպանությունը ուզում էին ապացուցել, որ «Դրո» կառույցի ստեղծման ժամանակ (92-ի դեկտեմբեր -93-ի հունվար) Արծրունին գտնվում էր Բեյրութում՝ աղջկա ծննդյան կապակցությամբ: Դրանով իսկ փորձ էր արվում կասկածի տակ դնել Արծրունու ցուցմունքներն առ այն, որ այդ՛ ժամանակահատվածում Հրանտ Մարգարյանը նրա տրամադրության տակ էր ուղարկել Մնջոյանին, Զաքարյանին եւ խմբի այլ անդամների։ Դատապաշտպանները պնդում էին նաեւ. որ գործի նյութերում բացակայում է Արծրունու  զեկույցը Մարգարյանին՝ «Քերոբ» օպերացիայի մասնակի կատարման մասին։ Ժամը 13-ի մոտակայքում հարցերը սպառված էին, եւ հայտարարվեց ընդմիջում։ Բոլորին թվում էր, թե ընդմիջումից հետո ընթերցվելու է հերթական արձանագրությունը եւ տրվելու են հերթական հարցերը։ Սակայն Արծրունին, ընդմիջումից հետո, կտրուկ փոխեց իր վարքագիծը։ Նա հայտարարեց, որ ընդունում է իր մեղքը թմրադեղերի հարցում եւ պատրաստ է ցուցմունք տալ։ Սակայն Արծրունու անկեղծ խոստովանությունը դատարանն այդպես էլ չլսեց։ Բացակայում էր դատապաշտպան Մաթեւոսյանը, որը թույլատվություն էր ստացել չմասնակցելու նիստի երկրորդ կեսին։ Նրա պաշտպանյալ Արմենակ Զաքարյանը Արծրունու հայտարարությունից հետո հրաժարվեց մասնակցել նիստին առանց դատապաշտպանի եւ պահանջեց հետաձգել լսումները։

Ե. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930