Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեբանական օգնություն Արցախին

Սեպտեմբեր 19,1995 14:53

Արցախցիների հոգեվիճակին փոքրիշատե ծանոթ մասնագետները գտնում են, որ այսօր մեզ անհրաժեշտ է որակյալ հոգեբանական օգնություն։ Առաջին անգամ չէ, որ հոգեբանների խմբեր են ժամանում Երեւանից, Մոսկվայից եւ Սփյուռքից։ Մասնագիտական լուրջ օգնություն ցույց տալով, այդ խմբերն իրարից անկախ եկել են այն եզրակացության, որ «սեզոնային» աշխատանքն այնքան էլ արդյունավետ չէ, եւ կարեւորել են տեղում հոգեբանական ծառայության կենտրոնի ստեղծման անհրաժեշտությունը։ Հենց այդ շնորհակալ գործին է ձեռնամուխ եղել ամերիկահայ հոգեբույժ, դոկտոր Արմեն Կյոնջյանը։ Նրա նախաձեռնած ծրագիրն իրականացում են գյումրեցի հոգեբան-հոգեբույժները՝ Գյումրիի հոգեբուժության կենտրոնի տնօրեն Արամ Մանուկյանի ղեկավարությամբ։ Այդ աշխատանքները սկսվել են 94 թվականին եւ շարունակվել 95-ին։

Արդեն մեկ շաբաթ է գյումրեցի հոգեբույժները նորից Արցախում են։ Այստեղ է նաեւ ամերիկահայ հոգեբույժ Հայկազ Գրիգորյանը։ Արցախցիները, փաստորեն, մասնագիտական կատարելագործման հիանալի հնարավորություն են ստացել։ Այնպես որ, Արցախը շուտով կունենա ե՛ւ բարձրակարգ մասնագետներ, ե՛ւ հոգեբանական ծառայության սեփական կենտրոն։

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Ստեփանակերտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930