Լրահոս
Օրվա լրահոսը

Տվյալ դեպքում

Դեկտեմբեր 12,1995 17:25

Լուծարվել է երկարատեւ եւ ծանր հոգեվարք ապրող Սունդուկյանի անվան թատրոնը։

Երկարատեւ եւ ծանր հոգեվարք ապրող, Մայր կոչվող թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել Վահե Շահվերդյանը։

Կարճ տեղեկանք.

Վահե Շահվերդյան՝ Ազգային ժողովի պատգամավոր, Երեւանի թատերական ինստիտուտի (նույնպես երկարատեւ եւ ծանր հոգեվարք ապրող) ռեկտոր, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար։

Հետեւություն.

Դժվարությամբ, ցավագին դժվարությամբ, սակայն ուզած-չուզած, հայ արվեստն ու հայ Արվեստագետը արդեն հաշտվել են այն «անքննելի իրողության» հետ, որ Հայաստանից մինչեւ Հնդստան, Արցախից մինչեւ Չինումաչին, ընդամենը մի հայ քանդակագործ կա Լեւոն Թոքմաջյան անունով (կա՝ ինքն է, չկա՝ էլի ինքն է), որ մեր սեւ երեսը սպիտակ է անում աշխարհի ու սերունդների առաջ։

Մենք հաշտարար ժողովուրդ ենք, եւ վստահ եմ, որ կհաշտվենք նաեւ այն իրողության հետ, որ նույն Հայաստանից մինչեւ նույն Հնդստան, նույն Արցախից մինչեւ նույն Չինումաչին մեկ թատերական գործիչ ունենք՝ Վահե Շահվերդյան անունով։ Կհաշտվենք։ Եթե Վահե Շահվերդյանը, հանուն հայ թատրոնի վերածննդի եւ հայոց պետության կայացման այդքան բեռ է առնում իր ուսերին, սովորական մահկանացուներս ինչ իրավունք եւ համարձակություն ունենք կասկածելու, որ տվյալ դեպքում գործ ունենք գերմարդու հետ։

Ոչ իրավունք ունենք եւ ոչ էլ համարձակություն։ Տվյալ դեպքում։

Լիզա ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031