Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՏԱՁԳՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Հոկտեմբեր 10,1998 00:00 Share
lurer

Ըստ ՀՀ նախագահի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրներից «Առավոտ» հասած տեղեկությունների, հոկտեմբերի 9-ի առավոտյան հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է հանդիպեր «Երկրապահ» եւ «Բարեփոխումներ» խմբերի ղեկավարների հետ, սակայն հանդիպումը չի կայացել։ Այն հետաձգվել է «Երկրապահ» պատգամավորական խմբի նախագահ Սմբատ Այվազյանի հիվանդության պատճառով։

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Ազգային ժողովում դեռեւս լրջորեն քննարկվում են սեփականաշնորհման ծրագրում փոփոխություններ կատարելու հարցով անցկացված քվեարկության արդյունքները։ «Հանրապետություն» միավորումից 12-ը բացակայել է, 2-ը չի քվեարկել, 3-ը մնացել է ձեռնպահ։ 2 չքվեարկած ունի «Հայրենիքը», 4-ը՝ «Շամիրամը», 1-ը՝ ԻՄ-ը։ ԻՄ-ի մյուս անդամը, ինչպես նաեւ 2-ական շամիրամական ու ԱԺՄ-ական բացակայում էին։ «Երկրապահի» տվյալներն են՝ 11 կողմ, 5 ձեռնպահ, 31 դեմ։ Չի քվեարկել 18 երկրապահ, բացակայել է 14-ը։

ԵՎՍ ՄԵԿ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԵՌԱՑԱՎ ՀՅԴ-ԻՑ

Արդեն հայտնել ենք, որ «Ավանգարդ» հումանիտար հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ Հովհաննես Ասրյանը ՀՅԴ-ից դուրս գալու դիմում է գրել։ Մեզ հայտնի դարձավ, որ նույն քայլը կատարել է նաեւ «Ավանգարդ» կենտրոնի նախագահ Էդվարդ Մամիկոնյանը։ «ՀՅԴ-ն կասեցումից դուրս եկավ, եւ ես կարող եմ արդեն ազատվել կուսակցական կապանքներից,- դրդապատճառների մասին մեր հարցին ի պատասխան ասաց պրն Մամիկոնյանը։ – Մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված գործունեությունը կապ չի կարող ունենալ կուսակցականության հետ, եւ մեկը մյուսին կարող է խանգարել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031