Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Փետրվար 20,1999 00:00 Share
lav lur

Կադրային փոփոխությունը, որի անհրաժեշտության մասին երկու տարի շարունակ խոսում էր «Առավոտը»՝ իրականացվեց։ Խորտակվեց վերջապես անխորտակելի թվացող կոմունիստական հածանավերից մեկը, որը ֆանտաստիկ արագությամբ կարողացավ հարմարվել թե՛ ՀՀՇ-ական եւ թե՛ երկրապահական իշխանությանը։ Աշխատանքում տեղ գտած լուրջ թերությունների համար երեկ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Տավուշի մարզպետի պաշտոնից ազատեց Պավլիկ Ասատրյանին։ Նշված «լուրջ թերությունների» մասին մենք գրել ենք տասնյակ հրապարակումներում։

Արարատ Գոմցյանը մենակ մնաց։ Ինչպես ասում են, տարոսը Շիրակի ժողովրդին։

ՎԱՏ ԼՈՒՐ

Փետրվարի 15-ին Օտտավայում տեղի ունեցավ Կանադայի խորհրդարանի նիստը, որը քննարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խնդիրը։ Հայ համաշխարհային ընկերակցության տվյալներով՝ շուրջ մեկ ժամ տեւած բուռն վիճաբանություններից հետո, կանադական կառավարության ներկայացուցիչը դեմ արտահայտվեց ներկայացված առաջարկին եւ արգելք հանդիսացավ, որ հարցն ընդունվի խորհրդարանի կողմից։ ՀՀԸ հաղորդակցության մեջ ասվում է, որ «Մեզի համար չափազանց անհասկանալի եւ խորապես ընդվզեցուցիչ է այս երեւույթը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել