Պետական համալսարանում շարունակվում են թեկնածուների հետ հանդիպումները։ Այս անգամ ուսանողների հյուրն էր «ԱԻՄ+» դաշինքի նախագահ Պարույր Հայրիկյանը։ «Պարույր Հայրիկյանն անկախության ինքնորոշման ճանապարհով գաղափարի հեղինակն է» խոսքերով սկսվեց քարոզը։ Քարոզում էին ինչպես բոլորը, խոստանում էին՝ ինչպես բոլորը. թերեւս ջուրծեծոցից կարելի է կարեւորել հետեւյալները։ Ըստ Պարույր Հայրիկյանի, մենք, որպես, հասարակություն չենք գնահատում մեր պատմական անցյալը։ Եվ դա բնութագրեց պարզապես դավաճանություն։ Պարույր Հայրիկյանը նշեց, որ մեր ժողովուրդը հավանություն է տալիս Կարեն Դեմիրճյանին՝ հիշելով անցյալը, բայց «թե՛ նա եւ թե՛ մյուսները պարզապես Ռուսաստանի կողմից նշանակված խամաճիկներ էին»։
Պարույր Հայրիկյանը շեշտեց, որ այն ժամանակվա ընտրություններն անօրեն ձեւով էին ընթանում, որ մարդը նախօրոք ընտրված էր, իսկ ժողովրդին միայն մնում էր, ակամայից ընտրել (կարելի է մտածել, թե մեր օրերում ընտրությունը կամովի է- Ն. Մ.)։ Պարույր Հայրիկյանը բերելով խորհրդային ժամանակների մի քանի օրինակներ, այն անվանեց՝ «պարզապես խուժանություն»։ Իսկ թե ինչպե՞ս է նա վերաբերվում «Միասնություն» դաշինքին, պատասխանեց. «Այնպես, ինչպես ընտրողները կվերաբերվեն մի քանի ամիս հետո»։ Այն հարցին, թե ինչ ընթացք է ստացել Ասյա Պապայանի գործը, պատասխանեց. «Մենք ամենայն վճռականությամբ ենք այդ գործին կպել, այն ընթացքի մեջ է… Նախարարի հսկողության տակ է։ Մենք հետեւողական ենք լինելու մինչեւ վերջ»։ Իսկ եթե ոչինչ չստացվի, արդյո՞ք կդիմեն ծայրահեղ միջոցների, բոյկոտների եւ այլն, հարցին Պարույր Հայրիկյանը պատասխանեց, որ իրենք այդպիսի բան չեն ասել ու ոչ մի բոյկոտ էլ չի լինելու։
ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՑ՝ ՎԵՐԱՔՆՆԻՉ
Կարդացեք նաև

Հիշեցնենք. ըստ ընտրական օրենսգրքի 40 հոդվածի՝ «բացառությամբ հանրապետության նախագահի, ԱԺ պատգամավորների եւ համամասնական ընտրակարգով կուսակցությունների ընտրական ցուցակները չգրանցելու, գրանցումը չեղյալ հայտարարելու հետ կապված վեճերի, Առաջին ատյանի դատարանը կայացնում է վերջնական որոշում»։
Սեփ. լր.


















































