Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Հուլիս 24,1999 00:00
hjk

Պարզվում է, որ Արմեն Դարբինյանը շատ հարգի է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Միրոյանի մոտ։ Չարենցավանի քաղաքապետ ընտրված թեկնածու Կովալենկո Շահգելդյանը, որն արժանացել է ՀԺԿ անդամների աջակցությանը (թեպետ Հանրապետական կուսակցության տեղի կառույցը Դովլաթ Դովլաթյանին է պաշտպանել), «Արժանապատիվ ապագա» կուսակցության անդամ է։ Ասում են, ՀԺԿ-ն նրան պաշտպանեց, երբ նա հանդիպեց Ռուբեն Միրոյանին։ Կենտրոնական պաշտպան Կովալենկոյի եւ, հավանաբար, կիսապաշտպան Բոնդարենկոյի միջոցով մենք հաստատապես կշինենք արժանապատիվ միասնություն։

ՎԱՏ ԼՈՒՐ

Arshak Sadoyan

Արշակ Սադոյանն «Առավոտի» միջոցով կոչ արեց. «Նորից դիմում եմ մեր փաստաբաններին՝ խնդրելով օժանդակել ինձ, որ գոնե քաղաքացիական հայցի ձեւակերպման հնարավորություն ստանամ եւ ինքս դատի տամ այն մարդկանց, որոնք ոչ միայն երկրին են ահավոր վնասել, այլ (քանի որ ես էլ հարկատու եմ եւ այս երկրի քաղաքացի) անձամբ ինձ, ընտանիքիս եւ շրջապատիս են նյութական վնաս հասցրել։ Օգնեք ինձ վերականգնել ինձ պատճառված վնասը»։ Ով փաստաբաններ, լսեք ձայն բարբառոյ Սադոյանի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031