Լրահոս
Օրվա լրահոսը

ՉՆԵՐԿԱՅԱՑԱՆ ԴԱՏԱՎՈՐՆ ՈՒ ԻՐ ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁԸ

Դեկտեմբեր 11,1999 00:00
dat

Երեկ Երեւանի Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում սկսվեց Մարինա Պողոսյանի՝ Երեւանի թիվ 1 պետական նոտարական գրասենյակի պետնոտար Աշոտ Ղազարյանի, պետնոտար Աիդա Աբրահամյանի եւ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր Դանիել Խաչատրյանի դեմ ավտոմեքենայի առուծախի պայմանագրի անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցով դատավարությունը (դատավոր՝ Ռ. Ներսիսյան)։ Քաղաքացի Մարինա Պողոսյանին իրավապաշտպան տարբեր ատյաններ մեղադրում են սեփական մեքենան գողանալու մեջ։ Դատարան պատասխանող կողմից ներկայացել էին միայն երկու պետնոտարները։ Ռ. Ներսիսյանը հայտարարեց, որ դատավոր Դանիել Խաչատրյանի լիազորված անձ Արշակ Շահոյանը վճռաբեկ դատարանում գործեր ունենալու պատճառով է ուշանում նիստից, սակայն Շահոյանն այդպես էլ չեկավ։ Պետնոտար Ա. Ղազարյանը միջնորդություն ներկայացրեց՝ Սեբաստիա-Մալաթիա համայնքի դատախազությունում գտնվող առուծախի պայմանագրերը, գործարքի հետ կապված փաստաթղթերը դատարանի պահանջով բերման ենթարկելու մասին։ Պետնոտար Ա. Աբրահամյանն էլ սրան միացավ։ Հայցվոր կողմը, դատարանը համաձայնեցին միջնորդությանը։ Դատարանը որոշում կայացրեց պահանջել քրեական գործը դատարան կանչելու միջնորդությունը բավարարել։ Նիստը հետաձգվեց։

Ս. Ս.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031