Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԻՆԵՎԻՉՆ ԱՌԱՅԺՄ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ Է

Հունվար 25,2000 00:00

ԶԻՆԵՎԻՉՆ ԱՌԱՅԺՄ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ Է Երկու շաբաթից ավելի Ստեփանակերտում գտնվող ՀՀ պաշտպանության փոխնախարար գեներալ-լեյտենանտ Անատոլի Զինեւիչը կտրականապես հերքեց Ղարաբաղում եւ Հայաստանում համառորեն պտտվող լուրերը՝ գեներալի Ղարաբաղ վերադառնալու մասին: Հիշեցնենք, որ Զինեւիչը 1992-1997 թվերին գտնվում էր Ղարաբաղում: «Դա ձեր, լրագրողներիդ հնարածն է»,- պատասխանել էր փոխնախարարը «Առավոտ»-ին: Քաջատեղյակները, սակայն, հնարավոր են համարում ԼՂՀ բանակի նախկին շտաբի պետի վերադարձը Ղարաբաղ, նկատի ունենալով նրա եւ ԼՂՀ ներկայիս պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի երկար տարիների համատեղ աշխատանքն ու մարդկային ջերմ հարաբերությունները: ՆԱԽԱԳԱՀԻ ԶԱՎԱԿԸ 1999 թ. հոկտեմբերի 23-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն իր անդրանիկ արու զավակը ունեցավ, որի անունն է Տիգրան: Երեխան Երեւանում էր ծնվել: Այս առիթով Ղարաբաղի նախագահին շնորհավորելու էին եկել Վազգեն Սար-գսյանն ու Լեոնարդ Պետրոսյանը: «Քառասունքն անցնի, գնալու ենք Գանձասարում տղայիդ կնքենք,- ասել էր Վազգեն Սարգսյանն ու քանիցս կրկնել,- կնքահայրը ես եմ լինելու»: ԵՐԿՐԱՊԱՀԻ «ՑԵՆԶԸ» Ինչպես տեղեկացվեց ԼՂՀ «Երկրապահի» համագումարում, կազմակերպության 2000 անդամներից 150-ը բարձրագույն կրթությամբ են, միջնակարգ-մասնագիտական կրթություն ունի 250 նախկին զինվոր, մնացած երկրապահները դպրոցական կրթությամբ են: Ըստ նույն զեկույցի՝ կազմակերպության անդամների 90 տոկոսը գործազուրկ են: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել