Լրահոս
Օրվա լրահոսը

А МНЕ ЛЕТАТЬ ОХОТА!

Փետրվար 03,2000 00:00
aviauxi

Օր չի լինում, որ աշխարհի որեւէ ծայրում երկու, լավագույն դեպքում՝ մեկ ինքնաթիռ չվթարվի։ Իսկ վթարվում են գերազանցապես «Բոինգ» եւ «Էյրբաս» ֆիրմաների ինքնաթիռները։ Հայաստանը «Բոինգ» չունի, սակայն 98 թվականին «Հայկական ավիաուղիները» վարձակալել են «A-310» «Էյրբաս» ընկերության ինքնաթիռ։ Այն մոտ 16 տարեկան է եւ կարող է շահագործվել եւս 5-6 տարի։ Որքանո՞վ հայ ուղեւորները կարող են օգտվել այդ ինքնաթիռի «ծառայությունից»՝ առանց վթարի վախի։ Այս հարցին խնդրեցինք պատասխանել «Հայկական ավիաուղիների» մարքեթինգի ծառայության պետ Արթուր Զաքարյանին։ Ըստ նրա՝ «Բոինգ» եւ «Էյրբաս» ընկերությունների ինքնաթիռներն ավելի հաճախ են վթարվում լոկ այն պատճառով, որ աշխարհում ամենաշատ ինքնաթիռներն այս ընկերություններն են արտադրում։ Հետաքրքիր է, որ վիճակագրությամբ՝ թե՛ մեկ, թե՛ մյուս ընկերությունների օդանավերը վթարվում են նույն քանակով։

«Հայկական ավիաուղիների» վարձակալած «A-310» ինքնաթիռում 2 ամիս առաջ նոր անվտանգության համակարգ է տեղադրվել, որը օդում կանխորոշում է մոտեցող օդանավերի հեռավորությունը, բարձրությունը եւ այլն։ Ինքնաթիռի ուղեւորները՝ տոմս գնելով, արդեն ապահովագրում են նաեւ իրենց կյանքը։ Օդանավի վթարի դեպքում (թու, թու, թու) զոհվածի ընտանիքին ընկերությունը վճարում է մոտ 75 հազար դոլար։ Տարբեր աստիճանի վիրավոր ուղեւորները ստանում են ավելի քիչ գումար։

Լ․Ա․

ՆՈՐ ՆՈՐՔԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԼԱՐՎԱԾ ՎԻՃԱԿ ԷՐ

dat

1999 թ. ապրիլի 12-ին Նոր Նորքում սպանվեց Արսեն Դարբինյանը։ Այդ քրեական գործը երեկվանից սկսեց լսվել Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում։ Նիստը նախագահում էր Հ. Մաթեւոսյանը, մեղադրանքը պաշտպանում՝ դատախազ Ռ. Հովհաննիսյանը։ Վերջիններս ցավակցեցին (նիստից առաջ) տուժողներին։ Ամբաստանյալները վեցն էին՝ Արմեն Հովսեփյանը, Սարգիս Սարգսյանը, Արմեն Կիրակոսյանը, Սողոմոն Հովսեփյանը, Գարիկ Դավթյանը եւ Մատինյանը։

Նրանցից երեքը անչափահասներ են, իսկ մեկը՝ Գ. Դավթյանը, նախկինում դատված է եղել քր. օր. 232-ի I մասով (տուգանք է եղել դատավճիռը)։ Դատավոր Հ. Մաթեւոսյանը ստուգելով ամբաստանյալների ինքնությունը, բացատրեց նաեւ նրանց դատավարական իրավունքներն ու պարտականությունները։ Դուրս հրավիրվեցին վկաները։

Պարզվեց, որ ամբաստանյալ Արմեն Կիրակոսյանի պաշտպան Ա. Պահլավունու հետ դեռ պայմանագիր չի կնքված, իսկ Սարգիս Սարգսյանն ընդհանրապես պաշտպան չուներ։ Վերջինիս մայրը տեղեկացրեց, որ նախաքննության փուլում այդ պարտականություններն իրականացրել է փաստաբան Հ. Իսաջանյանը եւ սակայն, իրենք գումար չունեն եւ փաստորեն, պաշտպանը հրաժարվել է անվճար ծառայություններից։ (Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ գումարի պատճառով խախտվում է քաղաքացու դատական պաշտպանության իրավունքը- Ռ. Մ.)։ Բացատրվեցին տուժողի ներկայացուցչի իրավունքները եւս։ Պետք է նշեմ, որ տուժողները՝ Ա. Դարբինյանի մայրն ու հարազատները, դատական նիստերի դահլիճ մտան իրենց սպանված որդու լուսանկարով։ Դատարանում ծայրաստիճան լարված էր մթնոլորտը եւ պահպանության գունդը հազիվ զսպում էր կողմերին։ Չընթերցվեց մեղադրական եզրակացությունը եւ տրվեց ժամանակ՝ ամբաստանյալների պաշտպանների հետ պայմանագիր կնքելու համար։

Ռ․Մ․

ՉԻ ՎՃԱՐՎԵԼ 6 ԱՄՍՎԱ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ

ashxatavarz

Կապանի քաղաքապետարանի եւ նրա ենթակա կազմակերպությունների (14 մսուր-մանկապարտեզ, 5 երաժշտական դպրոց, 16 մշակութային օջախ, 20 գրադարան, 3 մարզադպրոց, ինչպես նաեւ դպրոցականների ստեղծագործության քաղաքային կենտրոն) 757 աշխատող վերջին 6 ամսվա աշխատավարձը չի ստացել: Հունվարի 31-ին աշխատողները ստացան հուլիսի աշխատավարձը: Աշխատավարձի պարտքը կազմում է 51 մլն դրամ: Ի դեպ, պետբյուջեից քաղաքապետարանին հասանելիք 148 մլն դրամ լրավճարից 1999թ. ստացվել է 39 մլն դրամ: Իսկ քաղաքապետարանի սեփական եկամուտների 20 մլն հաշվանցումն էլ առ այսօր չի կատարվել ՀՀ պետեկամուտների նախարարության կողմից:

ԿՍԿՍՎԻ ՄԱՅՐՈՒՂՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

hyusis harav

«Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման համար ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանի որոշմամբ անցած տարեվերջին ստեղծվեց հանձնաժողով՝ ԼՂՀ քաղաքաշինության նախարար Վաղարշակ Փալանջանյանի գլխավորությամբ: Միաժամանակ, նախագծային կազմակերպությունների ընտրության համար «Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտարարեց տենդեր, որի արդյունքներով ՀՀ եւ ԼՂՀ երեք կազմակերպություններ իրավունք ստացան մասնակցել մայրուղու նախագծի կազմմանը: Ըստ հանձնաժողովի նախագահ Վ.Փալանջանյանի, ժամկետները բավականին սեղմ են, եւ դեկտեմբերից սկսած մասնագետներն արդեն հետազոտական աշխատանքներ են տանում մայրուղու տարբեր հատվածներում:

ԱՐՄԵՆՊՐԵՍ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829