Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 04,2000 00:00

ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել հետեւյալ միտքը. «Եթե մենք՝ կոմունիստներս, մտածում ենք ստամոքսով, դուք՝ ՀՀՇ-ականներդ, գլխով, ինչո՞ւ ենք մենք նիհարում, դուք՝ չաղանում»։ ՆԱԽՈՐԴ «Հեղափոխությունները բնորոշվում են այնպիսի հատկանիշով, որ այդ ալիքին իշխանության եկած մարդիկ լինում են մեծամիտ-ինքնավստահ։ Երբեմն իրենց վեր դասելով օրենքից եւ համբերություն չունենալով գնալու օրինական ճանապարհով՝ նրանք գերադասում են արհամարհել օրենքը՝ հանուն այն ծրագրերի, որոնք, իրենց համոզմամբ, ունակ են «երջանկացնելու» ժողովրդին։ Վերջնակետում միշտ էլ նպատակների եւ արդյունքի անհամապատասխանությունն է»,- բավական իմաստուն միտք է՝ արժանի զետեղման նշանավոր ասույթների որեւէ ժողովածուի մեջ։ Բայց ինչպես թեւավոր մտքերից շատերի հեղինակներին քչերը գիտեն, այնպես էլ մեր ընթերցողների համար անհայտ էր մնացել, որ սույն բնորոշումը հենց մեր վերջին հեղափոխության առաջնորդներից մեկին է պատկանում, որը եւս այդ ալիքի միջոցով առժամանակ մնաց իշխանության գագաթին։ Վազգեն Մանուկյանն այդ մտքերն արտահայտել էր 1995-ի նոյեմբերին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31