Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 07,2000 00:00

«ԶՈՒՌՆԱՉՈՒ ԿՆԳԱՆ ՊԱՐԵԼ ԵՆ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ» Վերջին շրջանում տարբեր հեռուստաեթերներից ակամայից ստիպված ենք լինում լսել երկու կանանց ինտիմ քննարկումները, թե ինչպես է ուզում առժամանակ երեխա չունենալ, մյուսը խորհուրդ է տալիս հակաբեղմնավորիչ հաբեր կուլ տալ կամ դրանք խնդրել հարեւանից։ Մի խոսքով, անհաջող եւ անհետաքրքիր զրույց, որում մեր գրողներն ազգային անվտանգության դեմ եւ հայ կանանց՝ անսահմանափակ թվով երեխաներ ունենալու իրավունքների ոտնահարում էին տեսել եւ իրենց գաղափարական առաջնորդ Աբգար Ափինյանի գլխավորությամբ (որի հոդվածներից կին լրագրողների դեմ՝ պարզ է դառնում, որ պահպանակների եւ ինտիմ հարաբերությունների խոշոր գիտակ է), գոռգոռում եւ ճչում էին առողջապահության նախարարության ներկայացուցիչների վրա։ Մանրամասները՝ էջ 2։ ԵՍ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ «Սամվելն իրեն մեղավոր ճանաչե՞լ է»,- «Առավոտի» այս հարցին ի պատասխան Ժ. Շաքարյանն ասաց. – Ես այդ հարցին չեմ ուզում պատասխանել։ Ես խուսափում եմ ԼՂՀ իշխանություններից, նախաքննական մարմիններից։ Վախենում եմ, որ ամեն մի առիթը օգտագործեն մարդկանց հեռացնելու գործի քննությունից։ Ս. Բաբայանի պաշտպանի հետ զրույցը կարդացեք 3-րդ էջում։ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՆ՝ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ՞Վ Մարդասիրական օգնության բաշխման արդյունավետությունն ու նպատակայնությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մտադրությունների առնչությամբ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանն «Առավոտին» ասաց. «Ճիշտն ասած, բազմաթիվ հանձնաժողովներ ստեղծելը, կարծում եմ, անարդյունավետ է։ Եվ իմաստ չունի Ազգային ժողովը վերածել Ազգային հանձնաժողովի։ ԱԺ-ն շատ ավելի կարեւոր խնդիրներ ունի լուծելու։ Իսկ նման հարցերը քննելու, ուսումնասիրելու համար կան համապատասխան կառույցներ»։ Մարդասիրական օգնությանն առնչվող հարցադրումների մասին կարդացեք «Առավոտի» վաղվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել