Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 07,2000 00:00

ՊԱԺԱ՜Ռ, ՊԱԺԱ՜Ռ Երեկ, ժամը 16.20-ի մատույցներում հրդեհ էր բռնկվել ՀՀ արդարադատության դատարանի տանիքում։ Ժամը 17.30-ի մատույցներում հրշեջները դեռեւս հանգցնում էին հրդեհը։ Ամենեւին չկասկածելով, որ մեր արդարադատության տանիքը խարխուլ վիճակում է, ամեն դեպքում առաջ ընկնելով՝ ներկայացնում ենք հրդեհի հնարավոր վարկած. արդարադատության համակարգը բարելավելու, դատարանների շենքերը բարեկարգելու նպատակով Համաշխարհային բանկը 10 մլն դոլար գումար է հատկացնելու։ Եվ, չի բացառվում, որ մի թեթեւ «տանիքային» հրդեհի հետեւանքները վերացնելու նպատակով, այդ 10 միլիոն դոլարից մի կլորիկ գումար ծախսվի։ Ո՛Չ, Ո՛Չ ԵՎ ԴԱՐՁՅԱԼ՝ Ո՛Չ «Հայկանդուխտ» ավանդապաշտ կուսակցության ղեկավար Արմենուհի Ղազարյանը երեկ Գրողների միությունում կոչ արեց, որ Համաշխարհային բնակչության օրը՝ հուլիսի 11-ին, ժամը 10.30-ին, հավաքվեն Ազատության հրապարակում եւ շարժվեն դեպի կառավարության շենք՝ ասելու իրենց ոչը կառավարությանը եւ «Վերարտադրողական առողջության ծառայությունների բարելավման» ազգային ծրագրին (որը, ինչպես տիկին Արմենուհին ասաց, ամլացնում է մեր երիտասարդներին եւ արեւմտյան գործակալների ձեռքի գործն է)։ «ՊԵՐՈՍ» ԿՈՒԼ ՄԻ ՏՎԵՔ Ըստ էկոլոգ Կարինե Դանիելյանի՝ Արեւմուտքում հոմոսեքսուալիզմը, լեսբուհիների ավելացումը եւ չբերությունը հետեւանք են հորմոններ պարունակող հաբերի, մասնավորապես՝ «Պերոս» հաբի։ Հղիությունը կանխարգելակող հաբերը, ըստ տիկին Դանիելյանի, նպատակահարմար չէ օգտագործել այնպիսի փոքր գենոֆոնդ ունեցող երկրներում, որպիսին նաեւ Հայաստանն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել