Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 13,2000 00:00

«ՀԱՅԱՆՏԱՌԸ»՝ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ «Հայանտառ» միավորման գլխավոր տնօրեն նշանակված Գագիկ Գեւորգյանը, «Առավոտին» հասած լուրերի համաձայն, մինչեւ 1994-ը մշտապես աշխատում էր ՆԳ համակարգում, ավելի ստույգ՝ OըXCC-ում։ Համակարգից հեռացվելուց հետո՝ Դուբայից հավի բդեր էր ներկրում Հայաստան։ Եվ որ պակաս հատկանշական չէ, Գագիկ Գեւորգյանն Էջմիածնից է։ Ի դեպ, «Հայանտառի» նախկին ղեկավարը՝ Դավիթ Մաթեւոսյանը, որի պաշտոնավարումը մեկ տարի էլ չտեւեց, առանց որեւէ հիմնավորումներ ներկայացվելու է պաշտոնից ազատվել։ ՈՐՈՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆԳԱՄ ՉԻ ՍԿՍՎԵԼ Զինդատախազության քննչական բաժնի պետ Արտակ Հարությունյանն «Ազատություն» ռ/կ-ին ասել է, թե նախնական տվյալներ ուներ այն անձանց մասին, ովքեր ապօրինի զենք են պահել եւ, իհարկե, առնչվում են հոկտեմբերի 27-ի գործին։ Այդ անձնավորությունները չեն հարցաքննվել։ Ավելին՝ այս պահին հանրապետությունում չեն։ Թեեւ Արտակ Հարությունյանը նաեւ հայտնել է, թե որոշ տեղեկություններ ունեն նրանց գտնվելու վայրի մասին, բայց քանի որ նրանց մասով քննություն դեռեւս չի սկսվել՝ հետեւաբար, հետախուզում չեն հայտարարել։ ԱՇԽԱՏԵՑԻ՞Ր ԱՄԱՌԸ… Անխոնջ կառավարությունը ոչ միայն ժամանակ չունի հանգստանալու, այլեւ մտադիր չէ հանգիստ տալ ԱԺ-ին։ Կառավարության այսօրվա նիստում, հավանաբար, որոշում ընդունվի դիմել ՀՀ նախագահին՝ ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու առաջարկով։ Արտահերթ նստաշրջանի հավանական ժամկետ է նշվում հուլիսի 17-ը, օրակարգ՝ բաշխիչ ցանցերի մասնավորեցման վերաբերյալ օրենքի քննարկումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել