Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 14,2000 00:00

ԵՐԵԽԱՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ԾԽԵՆ Գտնում է «Ֆիլիպ Մորիսը» Գուցե եւ պարադոքս է, որ ծխախոտի արտադրության ընկերությունը պայքարում է ծխելու դեմ՝ թող որ անչափահասների շրջանում։ Բիզնեսի տեսանկյունից դա իսկապես անհասկանալի է, սակայն եթե «Ֆիլիպ Մորիսը» այդ խնդրին նայում է առողջ ապրելակերպի տեսանկյունից, դա իսկապես գնահատելի է։ Շվեյցարիա այցելած լրագրողներիս «Ֆիլիպ Մորիս» ընկերության Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանի հասարակայնության հետ կապերի տնօրեն Գեկ Լենզինը տեղեկացրեց, որ արդեն 15 տարի է, ինչ ընկերությունը նախաձեռնում եւ իրականացնում է բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված անչափահասների դեմ պայքարին։ Պարոն Լենզինը նշեց, որ վերջին տարիներին ընկերությունը հասկացել է, թե ինչպիսի ակտիվ դեր կարող է խաղալ այս գործում։ Արեւելյան Եվրոպայի ողջ տարածաշրջանում «Ֆիլիպ Մորիսը» աջակցել է անչափահասների շրջանում ծխախոտի ձեռքբերման սահմանափակման վերաբերյալ օրենքի ընդունմանը։ Ներկայումս այս տարածաշրջանի 17 երկրներից 16-ն ունեն նման օրենք։ Գեկ Լենզինի հավաստմամբ «Ֆիլիպ Մորիսը» այն համոզմանն է, որ անչափահասները չպետք է ծխեն, ուստի եւ, իրենք պատրաստ են առաջնորդել դրա դեմ պայքարը։ «Ֆիլիպ Մորիսը» արդեն ԱՊՀ մի շարք պետություններում իրականացրել է «Պայքար անչափահասների շրջանում ծխելու դեմ», որը սակայն դեռեւս Հայաստանում չի անցկացվել։ Տեղեկացնենք, որ Հայաստանում եւս անչափահասների շրջանում քիչ չեն ծխողները։ «Ֆիլիպ Մորիսը» նախատեսում է այդ ակցիան կատարել նաեւ մեզ մոտ։ Անչափահասների շրջանում ծխելու դեմ պայքարի ծրագիրն իրականացնելու համար «Ֆիլիպ Մորիսը» համագործակցում է ազգային կառավարությունների, կրթական եւ առողջապահական հաստատությունների հետ։ Ծրագիրը «Ֆիլիպ Մորիս» ընկերությունը մշակել է հետեւյալ ուղղություններով. ազգային կառավարությունների հետ աշխատանքներ տանել՝ մինչեւ 18 տարեկաններին ծխախոտի վաճառքը սահմանափակելու ուղղությամբ օրենսդրական դաշտն ապահովելու համար, գովազդային արշավ ծավալել, որով կարգելվի ծխախոտ վաճառել անչափահասներին, համագործակցել կրթական եւ առողջապահական համակարգերի հետ, այս գործում ակտիվացնել հասարակայնության մասնակցությունը, լուծել անչափահասների զբաղվածության խնդիրը։ Ի պատասխան այն հարցի, թե ինչպե՞ս է այս ծրագիրն ընդունվել այլ երկրներում՝ պրն Լենզինը նշեց, որ, օրինակ, ԱՄՆ-ում որոշակի դիմադրության են հանդիպել, իսկ, ասենք, Լատինական Ամերիկայում, շատ նորմալ է ընդունվել։ Ի դեպ, ծխախոտ արտադրող որոշ ընկերություններ միացել են «Ֆիլիպ Մորիսի» այս ծրագրին։ Կարծում ենք, որ այն աջակցություն կստանա նաեւ Հայաստանի իշխանությունների եւ հասարակության կողմից։ Լ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31