Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 18,2000 00:00

ՀԱՎԱՆԱԲԱՐ, ԼԱՎ ՉԷՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼ Ինչպես հայտնի է, հունիսի վերջին ՊՆ նախարար եւ անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հունիսի 28-ին «Զվարթնոց» օդանավակայանում մեկնաբանելով իր այցը, պրն Սարգսյանը ասաց. «Այդ հանդիպումը կարեւորվում է նաեւ նրանով, որ այն դիտում ենք որպես նախագահ Քոչարյանի Մոսկվա կատարվելիք այցի նախապատրաստական փուլ», «այս բոլոր հանդիպումները տեղի են ունենում նախագահ Քոչարյանի Մոսկվա պաշտոնական այցելության նախապատրաստման համատեքստում նաեւ», «խոսվում էր գազի սակագների մասին եւ, կարծում եմ, երբ հուլիսին նախագահ Քոչարյանն այցելի Մոսկվա, այդ փաստաթուղթը ստորագրվելու է»: Այդ ամենով հանդերձ, հուլիսի 11-ին իր ասուլիսում ԱԳ նախարար Օսկանյանը տեղեկացրեց, որ Քոչարյանի այցը Մոսկվա հետաձգվում է: «ԾԱՆՐ» ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ՀԵՏՈ Կրթության եւ գիտության նախարար Էդուարդ Ղազարյանը՝ որպես այս տարվա ընդունելության քննությունների օրինականության երաշխավոր, հոգեկան հանգստի եւ անդորրի կարիք ունի։ Նա ամեն երեկո հաճախում է Շախմատի տան մոտ տեղակայված սրճարանները՝ լիցքաթափվելու։ Ի դեպ, այդ նույն սրճարանի ամենօրյա հաճախորդներից է Արարատ Գոմցյանը՝ ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանի ընկերակցությամբ։ Նրանց ուշ ժամերին միանում են Ստեփան Դեմիրճյանը, ԱԺ «Կայունություն» խմբի ղեկավար Վարդան Այվազյանը։ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԳՐՈՀ Պետական բուհերում սկսվեցին ընդունելության քննությունները։ Ինչպես եւ սպասվում էր, մեդալակիրները եւ պաշտոնատար անձանց երեխաները գրոհել են իրավաբանական եւ տնտեսագիտական բաժիններ։ ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետ է դիմել 35 մեդալակիր, երբ պետպատվերով 20 տեղ է հատկացված, որից երկուսը՝ բանակից զորացրվածներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել