Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 19,2000 00:00

ՀԵՌԱԿԱ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ Հոկտեմբերի 27-ին զոհվածների հարազատների հայտարարության վերաբերյալ «Ազատություն» ռ/կ-ի թղթակցի հարցին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը պատասխանել է, որ եթե համաձայն չեն քրեական գործի մի շարք մասերի վարույթները կարճելու որոշմանը՝ թող բողոքարկեն։ Յուրի Բախշյանի այրին այսպես է արձագանքել այս առաջարկին, թե բողոքարկումը կերկարացնի նախաքննությունը. «Ուզում են բողոքարկենք, որ ժամանակը երկարի»։ ՁԵԶ ՆՄԱՆՆԵՐ ԽԱՅՏԱՌԱԿԵԼ… Ոչ ոք չի կարող պնդել, թե իր անդորրը երբեւիցե կարող է խանգարել ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանի բարձր ձայնը, քանի որ անգամ հայտնի չէ՝ պրն Թորոսյանի ձայնն առանց բարձրախոսի լսելի՞ է, թե՞ ոչ։ Սակայն պրն Թորոսյանի «բախտն» իր հարեւանների հարցում չի բերել։ Կարդացեք էջ 2։ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ «Առավոտի» հարցին, թե ինչպե՞ս է նախագահ Քոչարյանը վերաբերվում հոկտեմբերի 27-ի դեպքերի տուժողների հարազատների հայտարարությանը, նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը պատասխանեց. «ՀՀ նախագահի հետ որեւէ հանդիպման ժամանակ հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքերի զոհերի հարազատները գլխավոր դատախազի կամ զինվորական դատախազի նկատմամբ անվստահություն կամ կասկած չեն հայտնել, ընդհակառակը՝ տարբեր առիթներով հրապարակավ հայտնել են քննության իրենց անվերապահ վստահությունը։ Այժմ նախաքննությունն ավարտվել է, եւ տուժողների հարազատները կամ նրանց փաստաբանները, ծանոթանալով գործի նյութերին, կարող են իրենց միջնորդությունները, առարկությունները կամ բողոքները գրավոր ներկայացնել քննությանը։ Այսինքն՝ եթե քննության վերաբերյալ որեւէ կասկած կամ դժգոհություն ունեն, հնարավորություն ունեն իրենց վերաբերմունքն արտահայտել օրենքով նախատեսված ընթացակարգերի կիրառմամբ, ոչ թե քաղաքական հայտարարություններով»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31