Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հուլիս 21,2000 00:00

Ի՞ՆՉ ԷՐ ԵՂԵԼ ՄՆԱՑԱԾ 4 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԸ «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի նախկին գլխավոր խմբագիր Շամիրամ Աղաբեկյանի հրապարակային այն հայտարարությունը, թե ի տարբերություն «ՀՀ»-ի՝ «ՌԱ»-ն պետական այլ աղբյուրներից ֆինանսական օգնություն չէր ստանում, նախկին պաշտոնյաներից մեկին հարկադրեց որոշ փաստեր բացահայտել։ Մեջբերենք հետեւյալ դրվագը. 1998-ի նոյեմբերին, ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանի հանձնարարությամբ, «ՌԱ»-ին միանվագ 20 հազար դոլար էր տրամադրվել։ Մեկ շաբաթ անց գլխավոր խմբագիրը 10 հազար դոլարով «Գազել» ավտոմեքենա էր ձեռք բերել։ Ճշտված է, որ դրա շուկայական գինն այն ժամանակ 6 հազար դոլար էր։ ԿՐԿԻՆ ԽԱԲԵՑԻՆ ՍՊԱԾ-ն իր 9-ամյակին հրավիրեց լրագրողների, որոնց սպասեցրեց 1,5 ժամ։ Երեկ ՍՊԱԾ-ը ցանկացել էր իր մեղքերը քավել եւ լրագրողներին կրկին հրավիրել էր իր «տուն»։ Այս անգամ էլ… նրանց ուղարկած ավտոբուսն էր խափանվել։ Ինչպես ասում են. ինչ սրտով հրավիրում են, էն սրտով էլ… սեյսմա… հարվում։ Սեփ. լր. «ԱՆՄԵՂՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԻՄՔ Է, ԲԱՅՑ ՈՉ ԲԱՎԱՐԱՐ» Երեկվա «Առավոտի» «Անմեղությունը հիմք չէ» հրապարակման մեջ ինձ վերագրվել է «մեկուսարանից դուրս գալու համար անմեղությունը պարտադիր պայման չէ, պետք է բախտ ունենաս» արտահայտությունը, որը զրույցի ընդհանուր համատեքստից դուրս բերման եւ նախադասության անհաջող կրճատման արդյունք է, որի հետեւանքով տրամագծորեն փոխվել էր նրա իմաստը։ Մեր զրույցի ժամանակ ես ասել եմ, որ հայաստանյան իրավապահ մարմինները նման են ասֆալտ փռող գլանամեքենայի եւ նրանց ձեռքում հայտնվածը մեկուսարանից դուրս գալու համար անմեղությունից բացի նաեւ բախտ պետք է ունենա։ Այսպիսով. էականորեն փոխվել էր իմ ասածի իմաստը, ինչն էլ իր հերթին պատճառ էր դարձել սխալ պնդում պարունակող վերնագրի։ ՆԱԻՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել