Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 22,2000 00:00

ԲԱՑ ԹՈՂԵՔ ՄԵՐ ՋՈՒՐԸ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչները, անկախ սեռական պատկանելությունից եւ տարիքից, երեկ փակել էին Ապարան-Երեւան մայրուղին։ Ականատեսի վկայությամբ, երեխաները պառկել էին մայրուղու լայնությամբ, քանի որ ահագնացող արտագաղթը թույլ չի տալիս սույն գործողությունն իրականացնել ճանապարհի երկարությամբ։ Կենդանի պատնեշի պատճառը Օհանավանի չորացող խնձորի այգիներն են, որոնց չորացմանը «նպաստում է» ապարանցիների անսահման սերը ուրիշների ոռոգման ջուրը յուրացնելու նկատմամբ։ ԱՐՏԱԳԱՂԹԸ՝ ՊԵՏԱԿԱՆՈՐԵ՞Ն ԱԺ պատգամավոր, կոմունիստ Խորեն Սարգսյանը «Առավոտին» հայտնեց, որ անցած շաբաթ օրը Արտաշատի ավտոմայրուղուց երեք ավտոբուսներ, յուրաքանչյուրում՝ 60-ական ՀՀ քաղաքացի, ուղեւորվել են Ուկրաինա։ Ավտոբուսների ուղեւորներին ուղեկցողները թողել են ուկրաինական անտառներում եւ հեռացել։ Խորեն Թռչունիչի պնդմամբ՝ Հայաստանում միտումնավոր արտագաղթ է կազմակերպվում ամենաբարձր պետական մակարդակով։ Մարդկանց տրվում են փախստականի կարգավիճակը հաստատող փաստաթղթեր, կեղծ ամուսնության վկայականներ (Թռչունիչի ասելով, դրանցում գրվում է միայն կնոջ անուն-ազգանունը)։ Իբրեւ թե մարդկանց ուղեկցողների մեջ եղել են ՆԳ եւ արդարադատության համակարգի աշխատակիցներ։ ՀԺԿ-Ի ԿՈՂՔԸ ԴԱՏԱՐԿ ՉԷ՞ «ՀԺԿ-ի կողքին մեծ քաղաքական ուժեր կան ե՛ւ խորհրդարանում, ե՛ւ խորհրդարանից դուրս»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է ՀԺԿ-ի անդամ, ԱԺ պատգամավոր Էմմա Խուդաբաշյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31