Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 27,2000 00:00

ԱՆՏՈՒՆ, ԱՆԿԻՐԹ, ԱՆԵՐԵԽԱ… Երեկ հանկարծ պարզվեց, որ կոմունիստ Նորիկ Պետրոսյանի եւ ազատական Վարդան Խաչատրյանի իղձերը նույնական են։ «Պրն Պետրոսյանն ուզում է Սովետական Հայաստան։ Ե՛ս էլ եմ ուզում,- ԱԺ ամբիոնից խոստովանեց պրն Խաչատրյանը։- Ինչ ունեի՝ ես ունեցել եմ մինչեւ 88 թիվը՝ ե՛ւ կրթություն, ե՛ւ տուն, ե՛ւ երեխա, ե՛ւ այլն։ Բայց դա չի վերադառնալու, պարզ չի՞»։ Ցավ ի սիրտ հայտնագործեցինք, որ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահն այժմ ոչ կրթություն ունի, ոչ տուն, ոչ էլ երեխա։ Եվ ոչ էլ հույս, որ այս ամենը կունենա։ ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ Էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանից «Առավոտը» հետաքրքրվեց, թե արդյոք նաեւ պատգամավորների՞ մեջ կան հոսանքի վարձի հսկայական պարտքեր ունեցողներ եւ կամ մարդիկ, որ ամիսը «50 հազար դոլար աշխատող էլցանցերի պետերի ընկերներն են» ու նաեւ այս փաստարկներով է բացատրվում բաշխիչ ցանցերի սեփականաշնորհմանն ընդդիմանալը։ «Գուցեեւ մեզ հայտնի են նման տվյալներ,- ասաց նախարարը։- Բայց դրանք պիտի ունենան փաստաթղթային համապատասխան ապացույցներ, որ կարողանանք այդ մասին ասել»։ Պրն Գալուստյանը նաեւ հայտնեց, թե առաջիկայում անպայման նման քայլեր արվելու են եւ իրենց ունեցած այդպիսի տեղեկատվությունը հրապարակվելու է։ ԳՐԵԹԵ ՀՄԱՅԱԿԱՆՄԱՆ ԻՐԱՎԻՃԱԿ ԲՑ-երի սեփականաշնորհման մասին օրենքի նախագծին կողմ քվեարկելու պատճառով, ամենայն հավանականությամբ, ՀԺԿ քաղաքական խորհուրդն իր այսօրվա նիստում կուսակցությունից կհեռացնի Արմեն Հակոբյանին։ Վ. Բադալյանի հարցը մի փոքր այլ է։ Կողմ քվեարկած Դավիթ Հովհաննեսը քանի որ կուսակցության անդամ չէ (պարզապես ՀԺԿ ցուցակներով է անցել պատգամավոր) ուրեմն՝ կուսակցական որեւէ պատիժ նա չի կարող ստանալ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել