Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 28,2000 00:00

ՄԻ՛ ԴՐԴԻՐ, ՈՐ ՉԴՐԴՎԵՍ ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի դեմ քրեական գործ է հարուցվել տուժողին կամ վկային սուտ ցուցմունքներ տալու դրդելու համար հոդվածի հատկանիշներով։ Հիշեցնենք, որ ոստիկանությունը թաքցված տեսախցիկով նկարել էր Ռուբեն Գեւորգյանի հանդիպումը հարձակման արդյունքում տուժած կնոջ հետ։ Քննությունը պնդում է, որ հանդիպման ժամանակ պատգամավորն այդ կնոջը համոզել է փոխել իր նախնական ցուցմունքները, որ ապահովվի իր կազմակերպած կեղծ մեղայականը։ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆ Է ԽՆԴՐՈՒՄ Սամվել Բաբայանի քույրը՝ Անուշ Բաբայանը, քաղաքական ապաստան է խնդրել Ֆրանսիայի, Հունաստանի, ԱՄՆ-ի եւ Գերմանիայի կառավարություններից։ Որպես ԼՂՀ իշխանությունների կողմից Բաբայանների դեմ «անմարդկային վերաբերմունքի» արտահայտություն, Անուշ Բաբայանը մասնավորապես մատնանշել է, որ դատարանի որոշմամբ իրենից պահանջել են մինչեւ հուլիսի 31-ն ազատել բնակարանը, որն, իր վկայությամբ, 10 տարի առաջ ձեռք է բերել օրինական ճանապարհով։ ԹՄՐԱԴԵՂԵՐ Կառավարությունը երեկվա նիստում, ի թիվս այլ հարցերի, լսեց նաեւ «Թմրադեղ ներմուծելու եւ արտահանելու թույլտվության մասին» հարցը։ Ավելի մանրամասն՝ 2-րդ էջում։ ՄԱՖԻԱ, ՓՐԿԻ՛Ր ԿԻՆՈՆ Զինաթափող անկեղծությամբ մի հայտարարություն արեց ԱԺ ամբիոնից կինեմատոգրաֆիստների միության նախագահ Սերգեյ Իսրայելյանը։ Նա խոստովանեց, որ ոչ մի մաֆիոզի չի ճանաչում, բայց՝ «Շա՛տ եմ ուզում ծանոթանալ»։ Պրն Իսրայելյանի փափագը պայմանավորված էր այն բարեմիտ մոլորությամբ, թե մաֆիոզիները կօգնեին հայկական կինոն ոտքի կանգնեցնել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել