Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 28,2000 00:00

«ՕԵ»-Ն ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ Է «Օրինաց երկրի» պատգամավոր Արծրունի Աղաջանյանի խնդրանքով տեղեկացնում ենք, որ իրենց խմբակցությունից բաշխիչ ցանցերի մասնավորեցման վերաբերյալ օրինագծին «դեմ» էր քվեարկել նաեւ Գեղամ Գասպարյանը։ Իսկ Սերգո Երիցյանն ու Ստեփան Բարսեղյանը «կողմ» էին քվեարկել, քանի որ, ըստ պրն Աղաջանյանի, իրենց 10 պահանջներից 4-ն ընդունվել էր։ ՓԱԿԲԵՐԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԺԿ վարչության քաղաքական խորհրդի երեկվա նիստում քննարկված հարցերի մասին խորհրդի անդամներից որեւէ մեկն առայժմ ոչ մի տեղեկություն չտվեց. հավանաբար՝ լռելու հրահանգ էր տրված։ ՁԱԽՈՂՎԱԾ ՄՐՑՈՒՅԹ Հուլիսի 27-ին, ժամը 15-ին նշանակված էր Սանկտ Պետերբուրգի կոնյակի գործարանի մասնավորեցման մրցույթը։ Մինչեւ վերջին պահը չէր բացառվում, որ գնորդ կհայտնվի։ Սակայն կառավարության ջանքերը (եթե դրանք կային) ապարդյուն անցան։ Ոչ մի կազմակերպություն կամ անհատ մտադրություն չուներ (համենայնդեպս՝ առայժմ) գնել վերոհիշյալ գործարանը։ ԿՇՏԱՄԲԱՆՔ «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի առաջնորդ Արտաշես Գեղամյանն ԱԺ ամբիոնից հուլիսի 26-ին հիշեցրեց. «Հանրապետական կուսակցությունը ՀՀՇ-ի հետ միասին անցած ԱԺ-ում կազմում էր մեծամասնություն։ 95-ից ՀՀՇ-ի հետ միասին դուք ճանապարհները տեսել եք, հիմա էլ եք տեսնում։ Թե ուր բերեցին ճանապարհները՝ գնացեք տեսեք»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել