Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 28,2000 00:00

ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել այս մտքերը. «Հարությունյանը երբեք չի կարող պատճառ հանդիսանալ քաղաքական գործընթացների այս կամ այն կերպ զարգացմանը։ Հարությունյանն ունի այլ առաքելություն, որը նրան վերապահված է Սահմանադրությամբ եւ օրենքով։ Եվ հակառակը՝ Հարությունյանը պետք է ինքը սահմանադրականության պաշտպանը լինի եւ ոչ թե խախտողը»։ ՆԱԽՈՐԴ Երեկ մեր ընթերցողները թվարկեցին դաշնակցական շատուքիչ հայտնի գրեթե բոլոր գործիչների անունները՝ Հրանտ Մարգարյան, Վահան Հովհաննիսյան, Դավիթ Լոքյան, Արմեն Ռուստամյան, Կիմ Բալայան, Ալվարդ Պետրոսյան, եւ միայն օրվա ավարտին Գառնիկ Աթանեսյանը ճիշտ գուշակեց, որ 1998-ին Ռուբեն Հակոբյանն էր ասել. «Որպես սկզբունք, Քոչարյանին սատարող ուժերը չպետք է կուրծք ծեծեն, թե մեր արածների համար նա պիտի վարձահատույց լինի, ճնշումներ գործադրեն կառավարության մեջ մաս ունենալու համար։ Իհարկե, սա չի նշանակում, թե պետք է խուսափեն տարվող քաղաքականության համար պատասխանատվությունից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել