Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՆԱԿ ԻՆՁ ՎՐԱ ՀՈՒՅՍ ՉԴՆԵՔ

Նոյեմբեր 11,2000 00:00
Robert Qocharyan

«Կանազ» գործարանի հիմնադրման 50-ամյակի առիթով գործարան այցելած Ռոբերտ Քոչարյանին բանվորներից մեկն ասել է. «Եթե նախագահը մեր թիկունքին կանգնած լինի՝ մեր ժողովուրդը սարեր շուռ կտա, ամենայն ազնվությամբ»։ Քոչարյանն այսպես է պատասխանել. «Մեր պետական կառուցվածքում մենակ նախագահը չի։ Կա կառավարություն։ Կա Ազգային ժողով։ Եվ ամենից վատը, որ ամբողջ բանը… սենց, բուրգի վերեւին եք ուղղում»։ «Է՛, վերեւից պիտի սկսվի, էլի»,- արձագանքել է մեկ այլ բանվոր, բավական զվարճացնելով նախագահին։

ԱՐԴԱՐԱՑՈՒՄԸ ՄԻԱԿ ՃԻՇՏ ՎՃԻՌՆ Է

Ashot Bleyan

Բլեյանի գործի դատաքննությունը վարող դատավոր Իսկուհի Վարդանյանը փոքր Մհերի պես փակվել է… խորհրդակցական սենյակում։ Եվ հայտնի չէ՝ ի վերջո ե՞րբ է հնչելու դատավճիռը։ Իսկ մինչ այդ՝ Աշոտ Բլեյանի պաշտպանության հասարակական խորհուրդը համոզմունք է հայտնել. «Միակ օբյեկտիվ եւ ճշմարտացի վճիռը պետք է լինի արդարացման դատավճիռը։ Միայն այդ դեպքում դատարանը կարող է ցույց տալ, որ անկախ է եւ զերծ արտաքին ճնշումներից։ Հակառակ դեպքում, մենք դատավճիռն ընդունելու ենք որպես Ռ. Քոչարյանի վարչախմբի պարտադրանքի իրագործում նրա կամակատար դատախազության ու դատարանի ձեռքերով»։

ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԽՆԴՐԻ՞

Karen Janibekyan

«Առավոտը» հաջողեց պարզել, որ «Ար» հեռուստաընկերության «Անուշադրության կենտրոն» հաղորդաշարի ընթացքում Արկադի Վարդանյանին «դուրսպրծուկ» անվանել էր Ալվարդ Պետրոսյանը եւ ոչ թե Անդրանիկ Մանուկյանը։ Ուստի այս առնչությամբ վերջինիս հասցեին դերասան Կարեն Ջանիբեկյանի վիրավորանքը, մեղմ ասած, անտեղի էր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930