Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 12,2000 00:00

Ձմռան ցրտին՝ հերթական արտահերթներ կլինեն Դեկտեմբերի 13-ին ԱԺ արտահերթ նիստը պատրաստվում է քննարկել մի շարք կարեւոր օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու հարցը։ Օրենքները վերաբերում են հարկային դաշտին։ «Հարկերի մասին», «Շահութահարկի մասին», «Եկամուտների մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» եւ նման հարկային ծանրաբեռնվածությամբ մոտ մեկ համակարգչային էջ կազմող այլ օրենքների մի երկար ցուցակ է պատրաստվում քննարկել մեր ժրաջան խորհրդարանը ձմեռային քուն մտնելուց առաջ։ Երեկ «Միասնություն» խմբակցությունն իր հերթական նիստում քննեց արտահերթին նախապատրաստվելու հարցը։ ԱԺ փոխխոսնակ Գագիկ Ասլանյանին խնդրեցինք պատմել, թե ի՞նչ որոշեց խմբակցությունը։ Պարոն Ասլանյանն ասաց, որ խմբակցությունը որոշել է վերոհիշյալ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելուն ակտիվ մասնակցել։ Դեռեւս աշնանային նստաշրջանից առաջ, պարոն Ասլանյանը, պատասխանելով մեր հարցերին, ասել էր, թե թեժ աշուն է սպասվում։ Չէ, խոսքը չարչրկված քաղաքական թեժ աշնան մասին չէր, խոսքը խորհրդարանական օրենք-օրինագծերի թեժությանն էր վերաբերում։ Տարվա վերջում որքանո՞վ կատարեց խորհրդարանն իր պարտականությունները։ Գագիկ Ասլանյանի ասելով, օրենսդրական նախաձեռնություններն անցնող տարում բավականին շատ էին եւ դրանց մի մասը չհասցրին քննարկել։ Ժամանակացույցով ընդունվեցին միայն նրանք, որոնք կառավարությունն առաջնային էր համարում։ Ի դեպ, վերադառնալով հարկային դաշտին՝ որոշ մասնագետների կարծիքով, վերոհիշյալ առաջարկվող փոփոխություններն ու լրացումները թեթեւացնելու փոխարեն կծանրացնեն հարկային դաշտը։ Ինչեւէ, վաղօրոք դատողություններ չանենք, սպասենք քննարկումներին։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել