Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 14,2000 00:00

«ԲՈՄԺԵՐԸ»՝ ԿԱԼԱՆԱՎԱՅՐԵՐՈՒՄ Դատապարտյալ Հ.Հ.-ն, լինելով ուղղիչ-աշխատանքային հիմնարկներից մեկի բնակիչ, երեկ մեզ հաղորդեց, որ իրենց մոտ շատացել է «բոմժերի» (մեզանում հայտնի՝ «հատակի մարդկանց») քանակը։ «Այսօրվա ՈւԱՀ- ում պայմանները նպատակահարմար են «բոմժերի» համար,- գրում է նա,- քանի որ քաղաքացիական կյանքում չունենալով ամենօրյա սննդի ու պատսպարվելու հնարավորություն, նրանք այստեղ ազատվում են այդ խնդիրների լուծման հոգսերից»։ Կալանավայրերով, ՈւԱՀ-ներով զբաղվողները գիտեն, որ «բոմժերը» այնտեղ են հայտնվում ոչ այնքան «պայմանների» բարենպաստ լինելու պատճառով, այլ որ հասարակության ամենախոցելի խավն են, որի վրա հեշտ է «գործ սարքելը»՝ սկսած մի լուցկու հատիկի գողությունից մինչեւ հագած վերնաշապիկ գողանալը… Իսկ ինչո՞վ են կալանավայրերը թեթեւացնում նրանց հոգսերը. այս հարցով դիմել էինք «ուղղիչի» այլ բնակիչների եւս։ Նրանցից Գ. Ա.-ն, օրինակ, պատասխանել էր. «Լուծվում է հագուստի հարցը, ծխախոտն էլ բաշխվում է «պալաժենիի» կողմից»։ «Բոմժերն» իրենց երաշխավորված են զգում, ինչ-որ տեղ պաշտպանված «զոն» նայողի կողմից, որովհետեւ ամենադեմոկրատական այս հասարակությունում «զոն» նայողը գիտակցում է, որ «բոմժն» էլ է մարդ։ «Բոմժերը» միայն դրսեկներ չեն։ Նրանք այն «թույլ կալանավորներն են, որոնց մերձավորները երկար ժամանակ տեսակցության չեն գալիս», սոցիալապես անապահով վիճակի պատճառով նրանք տեսակցելու հնարավորություն չունեն։ Հետեւաբար, «թերսնումը եւ շարունակ ուտելու պահանջը նրանց հասցնում է ստորացուցիչ վիճակի»։ Ի՞նչ են շահում «բոմժերը» կալանավայր ընկնելով կամ «ձգտելով»։ Դատապարտյալներից մեկը մեզ պատասխանել էր այսպես. «բալանդ» չունեցող «ավտարիտետների» բաժին «բալանդը» որպես «դաբավկա» տրվում է անվերապահորեն նրանց»։ Ամենադժվարը «բոմժի» համար քաղաքացիական կյանք վերադառնալն է, իսկ այնտեղ նա «բաց հասարակության» լիիրավ անդամ է։ ՆԳՆ լրատվական վարչությունից երեկ փորձեցինք ճշտել, թե արդյոք ճի՞շտ են այն լուրերը, որ «բոմժերին» հավաքում եւ ՈւԱՀ-ներ են տեղափոխում «այլ նպատակներով» (որոշ ստորացուցիչ աշխատանքներ կատարելու, համբալության, տեղեկատվության «փոխանակման»)։ Վարչության պատասխանատու Ա. Վարդազարյանի համար հարցն անսպասելի էր եւ նա բացառեց ապօրինաբար, առանց դատարանների վճիռների նրանց ուղղիչ-աշխատանքային հիմնարկներ տեղափոխելը։ Նա խորհուրդ տվեց կապվել եւ ներքին գործերի փոխնախարար պրն Վարյանի հետ։ Վերջինիս հետ հեռախոսային մեր հանդիպումը չկայացավ։ Նա տեղում չէր։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031