Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 15,2000 00:00

«Աշոտ Բլեյանը պետք է անպարտ ճանաչվի Գտնում է նրա քաղաքական հակառակորդ Աղասի Արշակյանը Նախագահին առընթեր Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի անդամ, ԱԺ պատգամավոր Աղասի Արշակյանը մի առիթով ասել էր եւ այժմ էլ կրկնեց. «Նույնիսկ Բլեյանին ընդգծված եւ աչառու կերպով պաշտպանող մամուլի հրապարակումների վերլուծությունից կարելի է հասկանալ, որ նրան առաջադրված առնվազն մի շարք մեղադրանքներով պետք է անպարտ ճանաչել Աշոտ Բլեյանին»։ Նա անթույլատրելի էր համարում, որ այս գործով դատավարությունն այսքան ձգձգվեց. «Քաղաքացիներն արդար եւ արագ դատի իրավունք ունեն։ Եթե արդարության մասով վիճարկվում են Բլեյանի իրավունքները, ապա միանշանակ խախտվել է նրա արագ դատվելու իրավունքը։ Իսկ սա մարդու իրավունքների միջազգային նորմ է»։ Այսօր հնչվելիք դատավճիռը կանխատեսելով, պրն Արշակյանը հայտնեց. «Առանձին հոդվածներով նրան անպայման անպարտ կճանաչեն՝ ես վստահ եմ, ուրիշ ձեւ չունեն։ Ըստ երեւույթին, նրա համար կսահմանեն ազատազրկման այնպիսի չափ, որը կարդարացնի նրան ազատազրկված պահելը եւ միաժամանակ հնարավորություն կտա բոլորովին մոտ ժամանակներս ազատ արձակել՝ առնվազն սպասվելիք համաներմամբ»։ Աղասի Արշակյանը նաեւ ասաց. «Դատարանն էլ, իշխանությունն էլ, եթե նույնիսկ ընթացքում պարզվում է, որ սխալներ են թույլ տվել՝ սխալվելն ամոթ չէ։ Ամոթ է այդ սխալը չընդունելը»։ Իսկ արդյոք ընդունո՞ւմ է, որ Աշոտ Բլեյանի գործին իշխանություններն առնչակցություն ունեն։ «Համենայն դեպս, կարծում եմ, որ նա գաղափարական վեճի արդյունքում չի հայտնվել բանտում,- ասաց պրն Արշակյանը։- Պարզապես իշխանության եկած ուժերը ժողովրդի ծանր վիճակը հետին պլան մղելու համար օգտագործեցին նրա օդիոզ կերպարը, որպիսին նախկինում դիտվում էր Բլեյանը»։ Ըստ Աղասի Արշակյանի, իշխանությունները շատ գայթակղվեցին ուշադրություն շեղելու ու ժամանակ շահելու այս հնարավորությամբ. «Եվ եթե սկզբնական փուլում ինչ-որ մարդկանց սրտին կարող էր բալզամ նստել այդ քայլերից՝ շատ արագ դա անցավ, քանի որ չապահովվեց ե՛ւ քննության, ե՛ւ դատավարության անաչառ ու բնական ընթացքը»։ Ա. Ի.այց չեն կարող չտեղեկացնել ընթերցողին, որ սպասվում են նախարարական տեղաշարժեր։ Ամենայն հավանականությամբ վերջապես կկատարվի Արարատի մարզպետ Հովհաննես Աբրահամյանի մանկության երազանքը եւ նրան կբերեն Երեւան։ Ենթադրենք՝ ընկեր Լեոնիդ Հակոբյանի աթոռը տվեցին պարոն Աբրահամյանին։ Կոմունիստ նախարարն արդեն ստացավ իր հասանելիքը՝ ակադեմիկոս դարձավ։ Հարգանքով նրան կխնդրեն այլեւս ոչ մի բան չհամակարգել։ Ասվում է, թե Դավիթ Վարդանյանը մտադիր է ինքն իրեն ազատել նախարարի պաշտոնից։ Առայժմ քայլ չի արվում։ Պատճառները դեռեւս քննվում են։ Ըստ չճշտված լուրերի, նախարար կդառնա («կրկին փորձիր» տարբերակով) Ռոբերտ Նազարյանը։ Նախարար կամ փոխնախարար դառնալու վտանգից այս պահին ազատագրված չէ նաեւ Ռուբեն Տոնոյանը։ Եթե հիշենք կուսակցականության մասին, կստացվի, որ ՀԺԿ-ն կրկին գործադիրում լծակներ կստանա։ Ուժայինների մասին ավելորդ է, մեր մեջ խոսելն էլ ամոթ է. վերջին ամիսներին նրանցից ոմանք կոկա-կոլայի պես ընդմիշտ դառնալու վտանգի առաջ են։ Նույնը չենք կարող ասել մշակույթի, սպորտի եւ այլնի նախարար Ռոլանդ Շառոյանի մասին։ Չար լեզուներն ասում են՝ նրա նախարարությունը եւս սառեցվելու է։ Վերջում՝ երեկ անցկացրած մի փոքրիկ հարցում որոշ նախարարների շրջանում։ Հարցը վերաբերում է նույն խնդրին՝ հնարավոր համարո՞ւմ են պարոնայք նախարարները, որ մինչեւ Նոր տարի որոշ կառուցվածքային ու կադրային փոփոխություններ կլինեն երկրի գործադիր մարմնում։ Արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախարար Դավիթ Զադոյանը հարցին այսպես պատասխանեց. «Կառավարությունն այնպիսի մարմին է, որում միշտ էլ հնարավոր են կադրային փոփոխություններ, եւ դա, ինձ թվում է, վատ չէ։ Բայց ի՞նչ փոփոխություններ կլինեն, ես չեմ կարող հարցին պատասխանել, կուրսի մեջ չեմ»։ Ի դեպ, «կուրսի մեջ» չէր նաեւ Արարատ Գոմցյանը. «Չեմ կարող պատասխանել, որովհետեւ կուրսի մեջ չեմ»։ Հնարավո՞ր է, որ Արարատ Գոմցյանը «կուրսի մեջ» չլինի. «Անկեղծ ասած՝ ոչ, բայց ձեր հարցին անկեղծ պատասխանեցի»։ Նախարար Դավիթ Վարդանյանը եւս անկեղծ պատասխանեց. «Ազնիվ խոսք, տեղյակ չեմ»։ Հավանաբար, որոշ կառավարական անձանց «իմանալ-չհայտնելու» մեղադրանքը շատ կսազեր։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031