Լրահոս
Օրվա լրահոսը

«ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ»

Հունվար 13,2001 00:00
oragir

Գնեցի Գրիգոր Ավագյանի «Օրացուցային գրառումներ» գիրքը։ Մինչ այդ չգիտեի հեղինակին։ Օրացուցային թերթիկների հետեւում հառնեց իր հայրենիքի ու ժողովրդի ապագայի նկատմամբ մտավախություն ապրող ազատամիտ քաղաքացու վեհ կերպարը։ Այս երկասիրությունը նոր խոսք է հայ իմաստախոսական գրականության մեջ եւ ընթերցողիս կարծիքով կարելի է այն դասակարգել Ժան Ժակ Ռուսոյի «Խոստովանություն», Լառոշ Ֆուկոյի «Աֆորիզմների» եւ տվյալ ժանրի այլ ստեղծագործությունների շարքում։ Գրառումներն ընդգրկում են շուրջ երեք տասնամյակ եւ հեղինակի հայացքից չի վրիպել ընթացքում տեղի ունեցած հասարակական-քաղաքական տեղաշարժերի միտումներն ու նրբերանգները, 20-րդ խելագար դարի թյուրիմացություն «իզմերն» ու առաջնորդները։

Գրիգոր Ավագյանն իր թերթիկների վրա կատարում է այնպիսի ինտուիտիվ (ներզգայական) գյուտեր, որոնք զարմացնում են իրենց թարմությամբ ու հավաստիությամբ, առանց գիտա-գրականագիտական հավակնությունների, պարզությամբ ու համեստությամբ, որոնք միշտ էլ զարդարել են ազգիս մեծերին։

ՎՐԵԺ ՕՀԱՆՅԱՆ

Ինժեներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031