Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԴՅՈՒՆՔ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ

Փետրվար 02,2001 00:00 Share

ԱՐԴՅՈՒՆՔ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ «Առավոտն» առանձին փորձեց պարզել նախկին իշխանությունների հետ ՀՅԴ Բյուրոյի անդամների շփումների մանրամասները։ Պարոն Նալբանդյանը նախ պատմեց 1997-ի օգոստոսին Ամստերդամում կայացած այն հանդիպման մասին, որին ինքը մասնակցել էր. «Մենք մշակեցինք մի սեմինար Հայաստանի արտաքին գործերի նախարարության հետ, որը գլխավորում էր պրն Ալեքսանդր Արզումանյանը։ Հաջող սեմինար էր, ուր կարողացանք երկուստեք շարադրել արտաքին քաղաքականությանն առնչվող մեր տեսությունները եւ փորձել համադրել ապագայի մեր ծրագրերը»։ Այն պնդումների առնչությամբ, թե իշխանափոխությամբ ուղղակի արագացվեց Դաշնակցության՝ կասեցումից դուրս գալու հարցը, որն արդեն իսկ գրեթե լուծվել էր իշխանությունների եւ ՀՅԴ ներկայացուցիչների բանակցությունների միջոցով՝ Մարիո Նալբանդյանն ասաց. «1997-ի ապրիլին Երեւանում ՀՅԴ Բյուրոյի եւ Հայաստանի կառավարության ներկայացուցիչների բանակցություններն արդյունքի չհասան։ Վերջապես քաղաքական ուժերի եւ կառավարության միջեւ որեւէ մեկ բանակցություն միշտ ողջունելի է։ Բայց ես չեմ կարծում, որ այդ բանակցություններն ունենալու էին այն վախճանը, որ ասվում է։ Անմիջական հաջողությամբ չպիտի պսակվեին։ Գոնե դրա նշանները չկային»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728