Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու անգամ կտեղահանվի խաչը

Փետրվար 02,2001 00:00

Երկու անգամ կտեղահանվի խաչը Հայաստանում Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի՝ Խոսրով Հարությունյանի ղեկավարած հանձնաժողովը Հանրապետության հրապարակի միջոցառումներից առաջ դիմել էր քաղաքապետարան՝ խաչը տեղադրելու համար։ Թեեւ քաղաքապետարանի Քաղաքաշինական խորհրդի ճարտարապետները ի սկզբանե դեմ էին խաչի տեղադրմանը, բայց միջոցառումների «խաթեր» համար ժամանակավոր տեղադրմանը համաձայնեցին։ Հիմա էլ Խոսրով Հարությունյանի ղեկավարած հանձնաժողովից դիմել են նույն Քաղաքաշինական խորհրդին՝ խաչը ուրիշ տեղ տեղափոխելու համար։ – Ո՞ւր,- հարցրեց մեկը։ – Որեւէ տեղ՝ մեր առաջարկով, ժամանակավոր։ – Բայց Երեւանո՞ւմ… Մի լավ փռթկացին բոլորը Խոսրով Մելիքիչի հանձնաժողովի առաջարկի վրա։ Նախնական պայմանավորվածության համաձայն, այդ խաչը հրապարակում պետք է մնար մինչեւ միջոցառումների ավարտը։ «1700-ամյակի» հանձնաժողովից, սակայն, խնդրել են մի ուրիշ տեղ կարճ ժամանակով տեղափոխել, քանի որ, իրենց կարծիքով՝ ափսոս է, կառուցել են, գոնե մի քիչ էլ կանգուն մնա։ Ճարտարապետները նշեցին, որ պետք չէ նախնական պայմանավորվածությունը խախտել, քանի ժողովրդի աչքը չի ընտելացել դրա՝ այդտեղ կանգնած լինելուն։ Քննարկվեց որոշ ժամանակով էլ տեղափոխել Մերգելյան ինստիտուտին հարող հրապարակ՝ մինչեւ պայմանավորվածության ժամկետը լրանա եւ դեմոնտաժեն այն։ Առանց այն էլ վատ երեւույթ է խաչ տեղադրել, ապա՝ հանելը, իսկ երկու անգամ տեղահանված խաչը որքան վատ է։ Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել