Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՍԿ ՎԵՐԵՎՆԵՐՈՒՄ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԱՆԴԱՐՏՈՒԹՅՈՒՆ Է

Փետրվար 02,2001 00:00

ԻՍԿ ՎԵՐԵՎՆԵՐՈՒՄ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԱՆԴԱՐՏՈՒԹՅՈՒՆ Է Քաշաթաղի բնակիչ Ռոբերտ Սիմոնյանի չարչարանաց պատմությունը վերջին շրջանում դարձել է հանրապետության մամուլի, այսպես ասած, թափառող սյուժեներից մեկը: Նրա կենսագրության տխուր էջերը սկսվում են 1998թ. վերջերից, երբ Սիմոնյանը մերժում է ստորագրել 1մլն դրամ գումար կազմող շինարարական ծախսերի մասին շրջանի ղեկավարության դեմ տված կեղծ փաստաթուղթը: Սիմոնյանին ազատում են գյուղապետի պաշտոնից, անասնավարկը հետ վերցնում ու վտարում Անի գյուղ, ունեցվածքը հարկադրաբար հանում տնից ու «ի պահ հանձնում», ի դեպ, բոլորովին այլ գյուղերում: Դիմում է Սյունիքի մարզային դատախազություն, նրան հրամցվում են Քաշաթաղի դատախազ Համլետ Խաչատրյանի վկայությունները, դիմում է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի կամ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահին, սրանք դիմումը փոխանցում են ՀՀ դատախազին, սա էլ իր հերթին՝ շրջանի դատախազին: Իսկ վերջինս, անշուշտ, «քննում» է փաստերը եւ գալիս եզրակացության. ոչ մի կերպ «բավարար հիմքեր չկան»: Ահավասիկ մի ուշագրավ դրվագ մեր բարձր պաշտոնյաների փոստատարական պրատիկայից. ԵԱՀԿ-ի գրասենյակի ղեկավար դեսպան Ռոյ Ռիիվը քաղաքացուն մերժելու օրինական հիմք ունենալու համար դիմում է տարածքային կառավարման նախարար Լեոնիդ Հակոբյանին՝ պաշտոնական հաստատում ստանալու խնդրանքով առ այն, որ Քաշաթաղի շրջանը ՀՀ վարչատարածքային մաս չի կազմում: Թվում է՝ ինչ-ինչ, գոնե այս հարցում փոստատարություն անելու համար «բավարար հիմքեր» չէին գտնվելու: Ավաղ: Աննկուն համայնավարը գրությունը8230.փոխանցում է արտգործնախարարությանը եւ ապա Ռիիվին փոխանցում նրանց պատասխանը. «ՀՀ վարչատարածքային բաժանումը կատարված է ըստ ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների: Ինչպես լավատեղյակ եք, ՀՀ վարչատարածքային բաժանման մանրամասները հստակորեն տրված են «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի»՝ ընդունված 1995թ. նոյեմբերի 7-ին, եւ սույն օրենքում փոփոխություն ու լրացում կատարելու մասին օրենքի մեջ՝ ընդունված 1996թ. հունիսի 30-ին»: Իր կողմից պատկան մարմնի ղեկավարը ոչինչ չի ավելացնում՝ պրն Ռիիվին թողնելով օրենքը թերթելու հոգսը: Էլ ուր մնաց, որ, ասենք, սովորական քննիչը գոնե մի հայացք գցեր քարտեզին՝ տեսնելու, թե որ գյուղը ինչ դիրքում է գտնվում, որպեսզի անհեթեթ տեղեկանքներ չտար: ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել