Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՂԱԴՐՈՂԻ ԱՉՔԸ ՎԱԽԵՑԵԼ ԷՐ

Փետրվար 10,2001 00:00

ՄԵՂԱԴՐՈՂԻ ԱՉՔԸ ՎԱԽԵՑԵԼ ԷՐ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում երեկ վերջնականապես ավարտվեց այն փաստաթղթերի (ապացույցների) զննությունը, որն առնչվում էր «Իշխան Խաչատրյան, Օնիկ Գալստյան, Հենրիկ Կարապետյան եւ մյուսներ» քրգործի հետ (հայտնի է «ՊՆ-ի գործ» անունով)։ Նախորդ դատական նիստից հեռացվեց ամբաստանյալ Համլետ Ասրյանը եւ, փաստորեն, նիստը երեկ էլ ընթացավ առանց նրա։ Հրապարակվեց եւ ուսումնասիրվեց 30.05.94թ. N 22 լիազորագիրը (տրված Երքաղխորհրդի «Տավրոս-66» ՍՊԸ-ին), «Նոյ» ՍՊԸ նախագահ Հ. Մարությանի նկատմամբ 1996թ. հունիսի 27-ին Նաիրիի շրջանի ժողդատարանի կայացրած դատավճռի այն հատվածը (որով, փաստորեն, 6 մլն 200 հազար դրամ գումար էր փոխանցվել «Տավրոս-66» ՍՊԸ-ին), որն առնչվում էր սույն գործով ամբաստանյալների հետ, ինչպես նաեւ «Տավրոս-66»-ի հաշվապահի նախաքննական ցուցմունքները, քանի որ հակասություն էր առաջացել դատաքննության ժամանակ տրված ցուցմունքների միջեւ։ Հետաքրքիր էր, որ երբ ամբաստանյալներից որեւէ մեկը ուզում էր «զգալ» կամ «շոշափել» սույն փաստաթղթերը, զինդատախազ Ժաննա Կոտիկյանը սարսափած, թե Համլետ Ասրյանի վարակիչ օրինակին հետեւելով կարող են պատռել փաստաթուղթը, նրանց իր մոտ էր կանչում եւ իր ձեռքով ցույց տալիս ապացույց-փաստաթղթերը։ Ի դեպ, հրապարակվեց նաեւ ԱԱՆ-ից դատարանի հարցման պատասխանը, որով հայտնվում էր՝ «Մարտին ֆիրմայի» մասին չեն կարող տրամադրել նյութեր, քանի որ իրենք ստուգումներ չեն կատարել ֆիրմայում»։ Չնայած գործում առկա էին ԱԱՆ-ի փաստաթղթերը… Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել