Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատական ֆուտբոլ

Մարտ 07,2001 00:00
dat

1977թ. Ա. Դոբրովոլսկին բնակվում է (եւ մինչեւ այժմ էլ բարեխղճորեն վճարել է 257 քմ հողի պետական տուրքերը եւ այլ կոմունալ վարձեր) ներկայիս Բուզանդի 55 տանը՝ որպես նրա մի մասի սեփականատեր։

1999թ. հոկտեմբերի 2-ին, առանց Դոբրովոլսկու համաձայնության, Բուզանդի 55 տան մյուս մասի սեփականատեր Մ. Մուրադյանը (նա այդ մասի սեփականատեր է դարձել 1985թ.) վաճառել է «Անուր» ՍՊԸ-ին (տնօրեն՝ Ս. Սուքիասյան- Թեհրան) եւ «արդյունքում» Ա. Դոբրովոլսկին դարձել է հողից սեփականազուրկ անձնավորություն։ Հետաքրքիր է այս առուծախի պրոցեսը, որտեղ ոչ անշարժ գույքի կադաստրի, ոչ նոտարական գրասենյակի աշխատակիցները «չեն նկատել», որ նույն տանիքի եւ մեկ հասցեի տակ ապրող երկու սեփականատերերից մեկի համաձայնությունը բացակայում է։ Բացի այդ, 1989թ. Մ. Մուրադյանը իրեն պատկանող տարածքից մեկ սենյակ նվիրել կամ վաճառել է Ա. Դոբրովոլսկուն եւ այդ սենյակի վրա էլ, հենց Մ. Մուրադյանի համաձայնությամբ, 16 տարեկանից գրանցված է եղել Ա. Դոբրովոլսկու դուստրը՝ որտեղ էլ ապրում է առայսօր։

Առուծախի ժամանակ ոտնահարվել են նաեւ Ա. Դոբրովոլսկու դստեր՝ Զ. Դոբրովոլսկայայի իրավունքները՝ վաճառքը կատարվել է առանց նրա համաձայնության (դա եւս չի «նկատվել»)։ Այս գործողությունների «շնորհիվ», Ա. Դոբրովոլսկին զրկվել է 1977թ. իր սեփականությունը հանդիսացող տան սեփականաշնորհման նոր փաստաթուղթ ստանալու իրավունքից, ասել է թե՝ սեփականության իրավունքից, իսկ նրա դուստրը՝ 1989թ. իր սենյակից։

Ի պաշտպանություն կադաստրի՝ նրանք ընդունել են, որ վերոհիշյալ գործողությունների ժամանակ իրենք պատահականորեն սխալ են լրացրել փաստաթղթերը եւ պատրաստ են ուղղել իրենց սխալը, սակայն Ա. Դոբրովոլսկին դատարանով կամ այլ ատյաններով պետք է վերահաստատի իր իրավունքները 1977թ. իր սեփականությունը հանդիսացող տան եւ հողի նկատմամբ։ «Անուր» ՍՊԸ-ն դիմում է դատարան՝ Ա. Դոբրովոլսկուն, այլ ոչ թե Զ. Դոբրովոլսկայային, իբր անօրինական զավթած տարածքներից վտարելու հայցով։

Ե՛վ Երեւանի Կենտրոն ու Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Գ. Կարախանյանը, վերաքննիչ դատարանի դատավոր Ն. Տավարացյանը, ե՛ւ վճռաբեկ դատարանը որոշում են Ա. Դոբրովոլսկուն ընտանիքով վտարել տարածքից, հենվելով միայն «Անուր» ՍՊԸ-ի կողմից ներկայացված փաստաթղթերի վրա։ Եվ, վերջապես, նույն Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքի առաջին ատյանի դատավոր Պ. Օհանյանը (նախագահ՝ Ժ. Վարդանյան) ոչ մի կերպ չի «ընդունում» Զ. Դոբրովոլսկայայի հայցը՝ իր ոտնահարված իրավունքները վերականգնելու համար։ «Անուր» ՍՊԸ-ն արդեն համարյա լրիվ քանդել է իր գնած տարածքները՝ վերակառուցման անվան տակ, սակայն, քաղաքաշինական նորմերին համապատասխան, նույն տանիքի տակ գտնվող սեփականությունը քանդելու կամ վերակառուցելու համար անհրաժեշտ է տան ընդհանուր սեփականատերերի համաձայնությունը նշված նախագծի համար։ Այս դեպքում անհրաժեշտ են էլ ավելի խիստ համաձայնություններ, որովհետեւ այդ տունը պահպանվում է պետության կողմից՝ որպես հուշարձան։ Չգիտենք, ինչ վերակառուցման մասին է խոսքը, եթե նախագծով նախատեսվում է բազմահարկ շենքի կառուցում եւ բնակարանների վաճառք։ Քաղաքապետարանի կողմից 22 մայիսի 2000թ. թիվ 575 որոշման մեջ այլ հարեւանների համաձայնագրերի թվում ոչ մի անգամ չի հիշատակվում նույն տան համասեփականատեր Ա. Դոբրովոլսկու անունը, որի համաձայնությունը պիտի ստացվեր առաջին հերթին եւ առանց նրա համաձայնության՝ արգելվում է օրենքով շինարարական աշխատանքներ կատարելը։

Ինչպես տեսնում ենք այս մի կոնկրետ գործի օրինակում, խախտվել են բազմաթիվ օրենքներ եւ նորմեր։ Մեր հարկադիր կատարման աշխատակիցները ինչպե՞ս են մի քանի օրական երեխային իր մոր հետ վտարելու 1989 թվականից իր կողմից օրինականորեն եւ բացահայտ բնակեցված տարածքից։

Հայաստանի սոցիալ-էկոլոգիական կուսակցության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031