Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԼԻՆԵ՞Ն ԱՆՎՃԱՐ ԴԱՍԱԳՐՔԵՐ

Մայիս 02,2001 00:00

ԿԼԻՆԵ՞Ն ԱՆՎՃԱՐ ԴԱՍԱԳՐՔԵՐ Անցած տարվա աշնանը, երբ բյուջեում փող չլինելու պատճառաբանությամբ տապալվեց պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի նախաձեռնությունը տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով ապահովելու վերաբերյալ, պատգամավոր Գուրգեն Արսենյանը իր ղեկավարած ընկերությունների անունից պատրաստակամություն հայտնեց ֆինանսավորել այդ ձեռնարկը։ Երբ նրանից հետաքրքրվում էինք, թե ինչ փուլում է այդ նախաձեռնության իրականացումը, զրույցին ներկա էր նաեւ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, որին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ուղղված հարցադրման ընթացքում Գուրգեն Արսենյանը հայտնել էր այդ պատրաստակամությունը։ Եվ նրանց միջեւ այժմ տեղի ունեցավ հետեւյալ երկխոսությունը։ Գ. Արսենյան- Կառավարության նախաձեռնությունը չկա։ Վ. Խաչատրյան- Բայց ի՞նչ կառավարություն։ Դուք ասացիք, որ կֆինանսավորեք։ Գ. Ա.- Ես ասացի, որ եթե կառավարությունն այդ ծրագրին ընթացք տա՝ մենք փողը կտանք։ Վ. Խ.- Ծրագիրն ընթացքում է։ Այն, ինչ ընդունել ենք, ոչ միայն ընթացքի մեջ է, այլ առաջին եռամսյակում 400 մլն էլ ավելի ենք տվել, քան կար, որպեսզի սկսենք այդ ծրագրերը։ Այնպես որ, հետեւեք։ Մենք բյուջեում ինչ նախատեսել ենք՝ իրականացնում ենք։ Գուցե Դուք նոր ուսումնական տարվանի՞ց իրականացնեք այդ խոստումը։ Գ. Ա.- Ես իմ հատկացումներն անում եմ… Վ. Խ.- Ես գիտեմ, էլի, որ դա կապ չունի բյուջեի հետ։ Գ. Ա.- … Պարզապես օրենսդրական նախաձեռնությունն ընդունվեց եւ նախագահի կողմից վավերացվեց, որ կիրառենք 2003 թվականից, դրա մասին է խոսքը։ Վ. Խ.- Այդ ուրիշ խնդիր է։ Պարզեցինք, որ գոնե այս փուլում կառավարության ներկայացուցչի եւ գործարար պատգամավորի միջեւ ինչ-ինչ թյուրընկալումներ կան։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031