Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈԿՈՐԴԱՅԻ՞Ն, ԱՂԻՔԱՅԻ՞Ն, ԹԵ՞…

Մայիս 03,2001 00:00

ԿՈԿՈՐԴԱՅԻ՞Ն, ԱՂԻՔԱՅԻ՞Ն, ԹԵ՞… Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Սամվել Ուզունյան) չկարողացավ շարունակել «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությունը։ Ամբաստանյալ Նաիրի Հունանյանն ասաց, որ իր ինքնազգացողությունը վատ է, կոկորդի հետ կապված պրոբլեմներ ունի, որ իր մոտ առկա է սպազմ, եւ որ առավոտյան ինքը եղել է ԱԱՆ մեկուսարանի պետի մոտ։ Նա խնդրեց մինչեւ ուրբաթ հետաձգել դատական նիստը, քանի որ ինքը շարունակ պետք է լինի լվացարանի մոտ։ Դատավոր Ս. Ուզունյանը նկատեց, որ մեկուսարանի բժիշկն էր պարտավոր ուղարկել տեղեկանք։ Ամբաստանյալը հայտնեց, որ «առավոտյան բժիշկ չկար»։ 40 րոպեով հետաձգվեց դատական նիստը, հրավիրվեց ԱԱՆ-ից բժիշկ։ ԱԱՆ պոլիկլինիկայի բժիշկ-թերապեւտ Ա. Թովմասյանը, հետազոտելով ամբաստանյալին, դատարանին հայտնեց (դատավոր Ուզունյանը հարցրել էր. նա ի վիճակի՞ է մասնակցելու դատաքննությանը), որ «առողջական վիճակով հենց այսօր ի վիճակի չէ, որովհետեւ սպազմատիկ վիճակ է իր մոտ եւ էնտերոպոլիտի երեւույթներ կան։ Նա պետք է ամեն րոպե դուրս գա դահլիճից»։ Նախագահողը տեղեկացրեց բժշկին, որ հաջորդ նիստը նշանակված է ուրբաթ. «նա ի վիճակի կլինի՞ ուրբաթ օրը դատաքննությանը մասնակցել»։ Բժիշկն ասաց, որ 1-2 օրը «հերիք է»։ Դատավարության մասնակիցների հարցերին ի պատասխան, բժիշկը կարծիք հայտնեց, որ «միգուցե ներվային վիճակի հետ է կապված»։ Բժիշկն ասաց նաեւ, որ «աղիքների աշխատանքի խանգարում» է տվյալ պահին։ Նիստը հետաձգվեց։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել