Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՐԱԽ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Հունիս 22,2001 00:00

ՈՒՐԱԽ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ Երեկ Գրողների միությունում կայացավ Մարգո Ղուկասյանի «Մի կյանքի պատմություն» գրքի շնորհանդեսը։ Գիրքը պատմում է գիտնական Օնիկ Կարապետյանի անցած դժվարին ճանապարհի մասին, որը ստեղծել է քաղցկեղ հիվանդության բարդ ախտորոշման ճշգրիտ մեթոդը եւ կանխարգելիչ «Օկարին» կենսաբանական պատրաստուկը։ Գրքի շնորհանդեսին մասնակցում էին նաեւ գյուտի հեղինակ Օ. Կարապետյանը, ակադեմիկոս-դեղաբան Էմիլ Գաբրիելյանը, կենսաբաններ, բժիշկներ։ Նշվեց, որ «Օկարինը» Հայաստանում չի արտադրվում։ Դեղամիջոցով հետաքրքրված են Ուկրաինան, Ռուսաստանն ու Իսրայելը, որոնք այժմ արտադրում են այն եւ, նույնիսկ՝ արտահանում այլ երկրներ, այդ թվում՝ Հայաստան։ «Ես պատրաստ եմ սեղմել ամենախարդախ հրեայի եւ ամենահարբեցող ռուսի ձեռքում։ Լավ են անում, մեր աչքն էլ հանում են»,- շնորհավորելով Մարգո Ղուկասյանին, վրդովված խոսեց Գրողների միության անդամ Հրաչյա Մաթեւոսյանը։ Անժիկ Հակոբյանը շնորհավորեց բոլորին. ե՛ւ գրքի հերոսին, ե՛ւ գրողին, ե՛ւ Էմիլ Գաբրիելյանին, որ մեծ աջակցություն է ցուցաբերել դեղամիջոցի հայտնաբերման գործում։ Դիմելով Է. Գաբրիելյանին նա ասաց, թե՝ «Ինձ թվում է, որ ժողովուրդը յուրաքանչյուր պահի ձեր խոսքին է սպասում։ Մեծ է ձեր ներդրումը դեղաբանության մեջ։ Ես ձեզնով հիացած եմ»։ – Բա մի թաս բան չլինե՞ր, կենացը խմեինք,- Հրաչյա Մաթեւոսյանն էր, որի շնորհիվ ողջ միջոցառումն անցավ ուրախ մթնոլորտում։ Իսկ Մարգո Ղուկասյանը վերջում համեստորեն ամփոփեց. «Հպարտ եմ, որ հանդիպել եմ իմ հերոսին ու ծանոթանալով նրա խնդիրներին՝ ստեղծել գիրքը։ Իմ մեծագույն նպատակը հայ գիտնականին սատարելն ու պաշտպան կանգնելն է»։ Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930