Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀՃ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է

Հունիս 28,2001 00:00

ԱՀՃ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է Օրինախախտությունը գործելակերպ դարձրած իշխանությունը այսօր անցել է մարդու իրավունքների եւ ազատությունների բացահայտ եւ լկտի ոտնահարմանը։ Այս ամենի ուղղակի արգասիքն է վերջին իրադարձությունների շղթան՝ օրենքի կոպիտ խախտմամբ «Հոկտեմբերի 27»-ի գործով վեց մեղադրյալների ազատ արձակումը դատարանի դահլիճից, մահափորձը «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱՀՃ քաղաքական խորհրդի անդամ Պետրոս Մակեյանի վրա, ընդդիմադիր լրագրող Վ. Ղուկասյանի արհեստանոցի հրկիզումը, Ազգային համաձայնության ճակատի կողմից հրավիրված եւ քաղաքապետարանի հետ համաձայնեցված հունիսի 28-ի հանրահավաքի վիժեցման սադրիչ փորձերը։ ԱՀՃ-ն հայտարարում է, որ մթնոլորտի շիկացումը հանրապետությունում պայմանավորված է Ռ. Քոչարյանի վարած հանցավոր քաղաքականությամբ եւ ստեղծված իրավիճակի ու նրա հետ կապված զարգացումների ողջ պատասխանատվությունը ընկնում է վերջինիս վրա։ Կոչ ենք անում հանրապետության իրավապահ մարմինների, պետական համակարգի բոլոր աշխատակիցներին, չկատարել հանցավոր հրամաններ եւ գիտակցել իրենց պատասխանատվությունը ազգի ու պետականության ապագայի առջեւ։ ԱՀՃ քաղաքական խորհուրդ 27.06.01

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել