Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտի» հարցերին պատասխանում է Վահե Գաբրիելյանը

Հունիս 30,2001 00:00

ՕՐԵՆՔՆ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ Է «Առավոտի» հարցերին պատասխանում է Վահե Գաբրիելյանը – Ինչպե՞ս է նախագահ Քոչարյանը վերաբերվում Ազգային ժողովում իր կարեւորած «Քաղաքացիական ծառայողի մասին» օրինագծի տապալմանը։ – Հետաքրքիր է, որ հենց կոռուպցիայի, թայֆայականության, կամայականության եւ նման այլ երեւույթների դեմ ակտիվ դեմագոգիա ծավալած անձանցից շատերը դեմ քվեարկեցին հատկապես նման երեւույթների դեմ պայքարելու կոչված օրինագծին։ Ակնհայտ է, որ չկա որեւէ զարգացած պետություն, որ չկանոնակարգի պետական ծառայության ինստիտուտը։ Չեմ ցանկանում մտածել, թե օրենքին դեմ քվեարկողները դեմ են մեր պետության կայացմանը։ Վստահ եմ՝ օրենքն ընդունվելու է։ – Արդյոք նախագահն արդարադատության նախարարից ճշտե՞լ էր, թե համաներումը տարածվում է «Հոկտեմբերի 27»-ի գործով անցնողների վրա, թե՞ ոչ։ – Արդարադատության նախարարի հետ նախագահը համաներման փաստաթուղթը չի քննարկել։ Փաստաթղթի տեքստը, որ ՀՀ նախագահի աշխատակազմը, ինչպես կարգն է, ուղարկել է մի շարք գերատեսչություններ՝ կարծիքի, հիմնականում կրկնում է նախորդ համաներման փաստաթղթի տեքստը եւ «Հոկտեմբերի 27»-ի առնչությամբ, որքան ինձ հայտնի է, ընդհանրապես չի քննարկվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել