Լրահոս
Օրվա լրահոսը

Ջորկայեֆն այլեւս չի կարող մնալ «Կայզերսլաուտերնում»

Հունիս 30,2001 00:00

Ջորկայեֆն այլեւս չի կարող մնալ «Կայզերսլաուտերնում» «Առավոտի» ընթերցողներին արդեն տեղեկացրել ենք, որ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկայեֆը հաստատապես վճռել է հրաժեշտ տալ Գերմանիայի «Կայզերսլաուտերն» ֆուտբոլային ակումբին։ 33-ամյա մեր հայրենակիցը օրերս կրկին հաստատել է իր այդ ցանկությունը՝ խոստովանելով, որ այլեւս անհամբերությամբ է սպասում այն պահին, երբ ինքը կլքի այդ ակումբը։ «Ինձ մշտապես ասում են, թե ես դեռ պետք եմ թիմին, սակայն անձամբ ոչ մի հնարավորություն չեմ տեսնում գլխավոր մարզիչ Անդրեաս Բրեհմեի հետ աշխատելը շարունակելու։ Լավ լինի թե վատ, ես «Կայզերից» կհեռանամ ամենամոտ ապագայում»,172 ասել է վետերան ֆուտբոլիստը եւ ավելացրել նաեւ, որ այլեւս իր ղեկավարության դեմ պայքարելու ուժ չունի։ «Իմ հեռանալը շահեկան կլինի բոլորի համար։ Բայց, քանի որ պայմանագրի համաձայն «Կայզերսլաուտերնի» հետ կապված եմ եւս մեկ տարով, ուստի չեմ կարող պարզապես դուռը հետեւիցս շխկացնել։ Ակումբը պետք է շահագրգռված լինի կամ հնարավորին չափ արագ ինձ վաճառել մեկ ուրիշ թիմի, կամ էլ՝ պարզապես չեղյալ համարել ինձ հետ կնքած պայմանագիրը։ Կարծում եմ, այստեղ այլ տարբերակներ չեն կարող լինել»։ Չնայած որ Ջորկայեֆով հետաքրքրվում են Ֆրանսիայի «Լիոնն» ու «Պարի Սեն Ժերմենը», «Կայզերսլաուտերնի» ղեկավարությունը պնդում է, թե պաշտոնական առաջարկ ստացել է միայն Հունաստանի ՊԱՕԿ172ից։ Սակայն Ջորկայեֆը այդ առաջարկին որեւէ կերպ չի արձագանքել։ «Եթե մոտակա ժամանակներում Ջորկայեֆի տրանսֆերի համար վճարելու պատրաստ ակումբ չհայտնվի, ապա նա հարկադրված կլինի Բունդեսլիգայում խաղալ եւս մեկ մրցաշրջան»,172 հայտարարել են գերմանական ակումբի բոսերը։ Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել