Լրահոս
Օրվա լրահոսը

Կամ իշխանությունների միակ փրկությունը մի ատյանի անօրինականությունը ավելի բարձր ատյանի կնիքով հաստատե

Հուլիս 06,2001 00:00

Մի անգամ Հայաստանում Կամ իշխանությունների միակ փրկությունը մի ատյանի անօրինականությունը ավելի բարձր ատյանի կնիքով հաստատելն է Շողեր Մաթեւոսյանը պնդեց, որ «Օգոստոսում» ստուգումները սկսվելուց ի վեր մի շարք իրադարձություններ են տեղի ունեցել, նաեւ դրանց հետ կապված որոշակի տեղեկատվություն է կուտակվել, որոնք հստակ ենթատեքստ ունեն։ Այդուհանդերձ, «ՉԻ»-ն իր հայտարարությամբ չի անդրադարձել ՊՆ բարձրաստիճան սպաների եւ «ՉԻ» թղթակցի հետ հանդիպման մանրամասներին։ Նա մանրամասնելով այդ հանդիպումը նշեց, որ Ա.Հարությունյանին պաշտպանության տակ առնելու՝ թերթի պնդումը, հաստատվում է նաեւ նրանով, որ թղթակցին ուղղված հարցադրումներից մեկն էլ այն է եղել, թե ինչու է թերթը «իր վրա մեղք վերցնում»՝ թիրախ ընտրելով Ա.Հարությունյանին։ «Ինչ վերաբերում է այն հարցին, թե հետապնդումների հեղինակը Քոչարյանն է թե Սարգսյանը, ապա ես այդ երկուսի միջեւ ոչ մի տարբերություն չեմ տեսնում։ Ավելին, գործակալությունում սկսված ստուգումներից ի վեր մեր ունեցած տեղեկատվությունը վկայում է, որ Ս.Սարգսյանն իր սեփական «կառույցներն» ունի բոլոր նախարարություններում»,- հայտարարեց Շ.Մաթեւոսյանը՝ նկատի ունենալով ՊԵՆ օպեր-հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանին, որը ՊԵՆ նախարարին միջնորդագիր էր ուղղել «Օգոստոսում» ստուգումներ սկսելու համար։ «Բացի այդ, ես բազմաթիվ ուղղակի եւ միջնորդավորված, հավաստիացումներ եմ ստացել ՊԵՆ նախարարից, որ սկսված ստուգումները քաղաքական հետապնդում չեն, եւ, որ ինքը անձամբ տեղեկացված չէ։ Ես հակված եմ հավատալու այդ մարդկային պոռթկումներին եւ հնարավոր եմ համարում, որ սկզբնական շրջանում նախարարն, իրոք, կարող էր տեղյակ չլինել։ Միաժամանակ ակնհայտ է, որ արդեն այսօր նա դրան քաջատեղյակ է»։ Ելնելով այն հստակ համոզումից, որ գործակալությունում կատարված ստուգումները եւ 8 մլն դրամի վճարման ակտը «ՉԻ»-ին լռեցնելու միջոց է, տիկին Մաթեւոսյանը հայտարարեց, թե գործակալությունը սահմանափակվել է թերթի տպագրման ծախսերը հոգալով։ «Բայց քանի որ «ՉԻ»-ի հիմնադիրը «Օգոստոսն» է, իշխանությունները որոշել են, որ այնտեղ սարսափելի մեծ գումարներ են շրջանառվում։ Նրանց այդ թյուր պատկերացումներն, իրոք, ինձ համար շատ ցնցող էին։ Այսօր խոսք է գնում, որ չի բացառվում նաեւ ստուգումների հիման վրա քրեական գործ հարուցելու տարբերակը»,- նկատեց Շ.Մաթեւոսյանը, արձանագրելով, որ խորհրդային եւ նորանկախ Հայաստանում կարող է գրանցվել բացառիկ դեպք, երբ ստուգումների մասին օրենքի հոդված 22-ի հիման վրա քրգործ է «թխվում» եւ մտնում դատախազություն։ «Ակտում նշված գումարի չափն ու դա վճարել-չվճարելու խնդիրն ինձ համար ծիծաղելի է։ Գործակալությունը զբաղված է ոչ թե ոսկի կամ ադամանդ, այլ թերթ վաճառելով, որից այդքան մեծ գումար չի գոյանում, ու սա այն դեպքն է, երբ ուզում ես ասել՝ գողը դու ես»,- հայտարարեց Շ.Մաթեւոսյանը։ Հիշեցնենք, որ ստուգումների արդյունքում կազմված ակտի հիմքում ընկած են գործակալության իբր աշխատողների հայտարարությունները, որոնք սակայն մինչ օրս գործակալության ղեկավարությունը չի ստացել, թեեւ ՊԵՆ-ը օրենքի համաձայն պարտավոր էր ներկայացնել։ Իսկ թե ինչպես են այդ հայտարարությունները կորզվել՝ «Առավոտն» արդեն անդրադարձել է։ Ընդ որում անդրադարձել է փաստերից մեկին ու «ամենաանմեղին» միայն։ «ՉԻ» հայտարարության մեջ ակնարկ կար նաեւ, որ թերթի թղթակիցներին սկսել են շանտաժի ենթարկել՝ դեմ տալով ինչ-ինչ «կոմպրոմատներ»։ «Ո՛չ վախենալու, ո՛չ զգուշանալու առիթ չունենք, առավել եւս, երբ խոսքը վերաբերում է այդ մակարդակի կոմպրոմատներին։ Իշխանության ներկայացուցիչներն առաջին հերթին իրենք պետք է վախենան իրենց դեմ եղած կոմպրոմատներից։ Կարծում եմ, քրեական հանցագործներն ընդհանրապես իրավունք չունեն ուրիշի գրպանին նայելու, առավել եւս՝ նրանց հետ շանտաժով խոսելու։ Սա հատկապես իշխանություններին եմ ասում, որոնց կենսակերպը կասկածի տեղիք է տալիս»,- ասաց Շ.Մաթեւոսյանը։ Անդրադառնալով առաջիկային, նա ասաց. «Գործակալությունը պատրաստվում է գնալ մինչեւ վերջ։ Հիմա իշխանությունների միակ փրկությունը գործը դատախազություն հանձնելն ու մի անօրինակությունը մյուսով փակելն է։ Մենք դրան ոչ միայն պատրաստ ենք, այլեւ՝ անգիր գիտենք իշխանությունների բոլոր քայլերն ու կարողությունները։ Դեռ մայիսի 16-ից երկու ամիս էլ առաջ, երբ բռնագրավվեց գործակալության գույքը, մենք հայտարարեցինք, որ թերթի դեմ հետապնդումները սկսվել են։ Իշխանությունները տիրապետում են իրենց ընդդիմախոսների բերանը փակելու բոլոր լծակներին ու մեխանիզմներին, ու միակ բանը, ինչը չունեն՝ այս երկրի քաղաքացին լինելու գիտակցումն է։ Ես, նույնիսկ ՀՀ-ում գրանցված, բայց ոչ ՀՀ քաղաքացիներին ցույց կտամ, թե ինչ բան է իրականում երկրի քաղաքացի լինելը եւ, թե որն է դրա առաջին չափանիշը՝ ազատությունը»։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել