Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏՈՐԱՑՆՈՒՄ ԵՆ

Հոկտեմբեր 16,2001 00:00 Share

ՍՏՈՐԱՑՆՈՒՄ ԵՆ Մի հեռուստատեսային հաղորդման մեջ Բուլատ Օկուջավան հիշեց «Թջչս255Պ» հաղորդաշարի տարիներ առաջվա մի դրվագ. գիշերվա երկուսն անց հեռուստաթղթակիցը տեսնում է ու նկարահանում կայարանային իրարանցումից շփոթահար, կեղտոտ ու աղբի մեջ, ուղեբեռների սարի վրա կծկված երկու խեղճ պառավի, որոնք կիսաքուն, հոգնած սպասում են իրենց ուշացող գնացքին։ Թղթակիցը մոտենում է նրանց, մեկնում միկրոֆոնը ու հարցնում. – Մայրիկներ, ձեզ կյանքում երբեւէ ստորացրե՞լ են։ – Չէ, տղաս, ինչե՞ր ես ասում,- վախեցած ասում են կանայք… Այ, հենց այդպես էլ մենք չենք նկատում, թե ինչպես են մեզ ամեն քայլափոխի ստորացնում։ Ստորացնում՝ վաղուց արդեն զուգարանի վերածված գետնանցումներով, երբեմն-երբեմն ականջիդ հասնող պարտադրած երաժշտություններով, «բարեգործ» վարորդների վարմունքով, որոնք շարունակ ուղեւորներ են վերցնում՝ չմտածելով, որ երթուղայինում անգամ մի ոտքի տեղ չկա, փողոցում թափառող սոված շներով։ Բայց ստորացման բարձրակետը հանրային զուգարաններն են, որոնք դեռ խորհրդային ժամանակներից հայտնի են իրենց շնչահեղձության հասցնող հոտով ու հակասանիտարական պայմաններով։ Իսկ երբեմն էլ պարզապես անհարմար ես զգում նայել պատերին, որոնց վրա իրենց «ստեղծագործություններն» են դրոշմել բացահայտորեն սեքսուալ մտահոգություններով տառապող ինչ-որ երիտասարդներ։ Ստորացնում են մեզ։ Բայց եւ ստորացնում ենք ինքներս մեզ՝ համակերպվում, հաշտվում, ստորանում ու ստորացնում։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031