Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՆ-Ը ՈՒՂԻՆԵՐ Է ՓՆՏՐՈՒՄ

Մայիս 23,2002 00:00

ՔԱՆ-Ը ՈՒՂԻՆԵՐ Է ՓՆՏՐՈՒՄ 2001թ. դեկտեմբերից Երեւանում գործում է Քաղաքացիական ազգային նախաձեռնություն (ՔԱՆ) հասարակական կազմակերպությունը, որը հիմնադրվել է ՀՀ արտաքին գործոց առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի եւ նրա համախոհների կողմից։ ՔԱՆ-ի նպատակը հասարակական հանրակարգերի ու պետական համակարգի վիճակի համալիր ու համակողմանի բարելավումն է։ ՔԱՆ հոգեւոր-մշակութային հանձնախմբի ծրագրած միջոցառումներից մեկն էլ մայիսի 22-ին կայացած «Մարդու իրավունքներ եւ քրիստոնեություն (համադրելիության խնդիրներ)» սեմինարն էր։ Մասնակիցները սեմինարի նպատակը համարում են գործով ժողովրդի կյանքի մեջ լինելը, քանի որ, ըստ նրանց, ժողովուրդը կարիք ունի հավատքի, վստահության, ընդունելիի, իր կորցրած անձը եւ իրավունքը վերականգնելու։ Սեմինարի ընթացքում հոգեւոր եւ աշխարհիկ ներկայացուցիչները քննարկեցին «Մարդու իրավունքներն ու քրիստոնեությունը», «Մարդ հասկացությունը քրիստոնեության մեջ», «Մարդու իրավունքները եւ հասարակական պարտավորությունները» թեմաները։ Մասնակիցների թվում էին ՀՀ սահմանադրական դատարանի անդամներ Ռաֆայել Պապայանը, Վալերի Պողոսյանը, սուրբ Էջմիածնի Մայիլյան Տ. Ղեւոնդ քահանան, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան Աճեմյան Տ. Շահե արքեպիսկոպոսը եւ այլք։ Սեմինարի մասնակիցների կարծիքով, այս թեմային առնչվող մի շարք հարցերին իրենք եւս չունեն պատասխաններ, սակայն նշյալ երկխոսությունը նրանք կարեւորվեցին այնքանով, որ լսելու են առաջարկություններ առկա խնդիրների վերաբերյալ։ Նրանք կփորձեն մշակել եղած առաջարկությունները՝ փնտրելով հարցերի լուծման հնարավոր ուղիներ։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել