Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԵՐԸ «ՍԵՐԻԱԼ» ՉՈՒՆԵՑԱՆ

Մայիս 23,2002 00:00

ՀԱՅԵՐԸ «ՍԵՐԻԱԼ» ՉՈՒՆԵՑԱՆ Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առթիվ 2001թ. հոկտեմբերին Երեւան էր ժամանել բրազիլահայ կինոռեժիսոր Ռուբեն Տեր-Բոյաջյանը, որն էլ տեղեկացրել էր իր՝ հայկական սերիալ նկարահանելու մտադրության մասին։ Ռեժիսորի հավաստմամբ, ֆիլմի նկարահանումները պետք է անցկացվեին Երեւանում, Սեւանում, Շուշիում, Սան Պաուլոյում։ Ֆիլմում պետք է հնչեին Շերի, Ազնավուրի, Լեոնտեւի, Ալեգրովայի, Իգլեսիասի, Պուգաչովայի, Բրեքստոնի լավագույն երգերը, իսկ գլխավոր դերերում նկարահանվելու առաջարկ էին ստացել ռուսական հայտնի դերասաններ Վերա Ալենտովան, Դմիտրի Խառատյանը եւ բրազիլացի դերասանուհի Գլորիա Պիերեսը, որը Բոյաջյանի մտերիմ ընկերուհին է եւ ֆիլմում նկարահանվելու էր «ընկերական ձեւով»։ Նշեմ նաեւ, որ եթե կինոնկարի յուրաքանչյուր մասը բաղկացած լիներ 22 րոպեից, ապա ֆիլմը ունենալու էր 160 սերիա, իսկ եթե 44 րոպեից, ապա՝ 180 սերիա։ Նախատեսված էր ֆիլմի նկարահանումները սկսել 2002-ի մարտից, սակայն, երբ նշված ժամանակահատվածում արտիստներ Վ. Ալենտովան, Դ. Խառատյանը ժամանել են Սան Պաուլո, բրազիլական «Գլոբո TV» international հեռուստաստուդիան մերժել է ֆիլմի նկարահանման գաղափարը։ Ագինալդո Ասունսոնը, որը պետք է զբաղվեր սերիալի տեխնիկական հարցերով, ասում է, որ թեեւ ֆիլմի սցենարը բավականին հաջողված ու հետաքրքիր է, սակայն հայկական չէ. որեւէ պատմական անդրադարձ չկա հայ ժողովրդի պատմությանը եւ անգամ չի նշվում որեւէ հայ դերասանի անուն, էլ չեմ խոսում երաժշտության մասին։ Իսկ օտարամոլ սփյուռքահայ ռեժիսորը գտնում է, որ իրեն մերժելու իրավունք չունեին, քանզի, ըստ նրա, պարտադիր չէ, որ հայկական սերիալն անդրադառնա արցախյան պատերազմին կամ էլ նրանում հնչի «Մատանուս կապուտ ակը» երգը։ ՆԻԿՈԼԱՅ ՄԵԼԻՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել