Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴԱՏԱՐԱՆԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՑՈՐԴՆ Է»

Մայիս 29,2002 00:00

«ԴԱՏԱՐԱՆԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՑՈՐԴՆ Է» Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների նախաձեռնած հերթական սեմինարը տեղի ունեցավ Երեւանի մենեջմենթի համալսարանում, որը վերաբերում էր «Սահմանադրական բարեփոխումներին եւ դատական համակարգին»։ Սեմինարին մասնակցում էր նաեւ միջազգային զարգացման գործակալության վաշինգթոնյան գրասենյակի ներկայացուցիչ Ֆեյ Հեյզոլքորնը։ Սեմինարում նախ համառոտ ներկայացվեց ՀՀ դատական համակարգը եւ հնչած այն հարցին, թե արդյո՞ք այսօր ՀՀ դատական համակարգը բարեփոխումների կարիք ունի, ԵՄՀ-ի իրավաբանական ֆակուլտետի մի ուսանող ասաց, որ այսօր դատարանը կառավարության կցորդն է եւ ՀՀ դատական համակարգը բարեփոխումների կարիք ունի։ Սեմինարի ընթացքում խոսք գնաց մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության 1952թ. մարտի 30-ի փարիզյան կոնվենցիայի թիվ 6 արձանագրությամբ մահապատժի վերացման մասին։ Հիմնականում ապագա իրավաբանները համակարծիք էին մահապատժի վերացմանը, սակայն նշեցին նաեւ, որ կան այնպիսի հանցագործություններ («Հոկտեմբերի 27»), որտեղ ամենաարդար վճիռը կլինի միայն մահապատիժը։ ՔՐԻՍՏԻՆԵ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Երեւանի մենեջմենթի համալսարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել