Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱՇՔ- ՕՊԵՐԱՏԻՎՈՒԹՅՈՒՆ Կամ եթե կարող էիք

Մայիս 29,2002 00:00

ՀՐԱՇՔ- ՕՊԵՐԱՏԻՎՈՒԹՅՈՒՆ Կամ եթե կարող էիք ավելի վաղ… Իսկապես լրագրային հրապարակման նման կայծակնային գործնական արձագանքի դեռ առիթ չէինք ունեցել հանդիպելու։ Եվ սա նշում ենք ուրախությամբ։ Խոսքը «Առավոտի» մայիսի 21-ի համարում տպագրված «Խրճիթ-ընթերցարան՝ քաղաքի կենտրոնում» նյութի մասին է, որում խոսվում էր Ավ. Իսահակյանի անվան քաղաքային գրադարանի շենքային պայմանների, մասնավորապես, ընթերցասրահի անմխիթար (տարածքային իմաստով) վիճակի մասին։ Հրապարակումից անմիջապես հետո, օրվա երկրորդ կեսին այնտեղ դեռ նույն՝ թերթում նկարագրված դրությունն էր, այսինքն՝ ընթերցողների կեսը մնացել էր ոտքի վրա… Ո՜վ զարմանք… մեզ մի պահ թվաց, թե հայտնվել ենք այլ վայրում։ Մի գիշերում հրաշք էր տեղի ունեցել. ընթերցասրահի տարածքն, իհարկե, չէր ավելացել, մնացել էր նույնը, սակայն դուրս էին բերվել իզուր տեղ զբաղեցնող բազկաթոռները։ Մի քանի գրասեղաններով, բավականին հնարամտորեն սարքվել էր նոր, մեծ ընթերցասրահ եւ ընթերցատեղերը կրկնակի (!) ավելացել էին։ Ըստ հնարավորին, բարելավում էր կատարվել։ Հուսանք, որ նման օպերատիվ արձագանքն առաջին հերթին ուղղված է ընթերցողի շահերին եւ ոչ թե վերադասների առաջ արդարանալուն կամ հաշվետու լինելուն։ Կ. ՎԱԼԵՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել