Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՐԴՈՒ ՄԵՋ ՈՐՊԵՍ ՄԱՐԴ ՄԱՔՈՒՐ ԵՄ ՄՆԱԼՈՒ»

Օգոստոս 20,2002 00:00

«ՄԱՐԴՈՒ ՄԵՋ ՈՐՊԵՍ ՄԱՐԴ ՄԱՔՈՒՐ ԵՄ ՄՆԱԼՈՒ» 1996թ.-ից Վիգենը գտնվում է Կոշի քրեակատարողական հիմնարկում: Նրան ազատազրկել են զինվորական ծառայությունից հրաժարվելու համար: Վիգենը ծառայում էր բանակում եւ մի օր զգաց, որ այլեւս այդպես չի կարող շարունակել. «Խուսափել եմ ոչ թե հայրենիքին ծառայելուց, այլ սպայի բոստանը փորելուց…»: Վիգենը մյուս բանտարկյալներից տարբերվում է նրանով, որ, չնայած ունի 6-րդ դասարանի կրթություն, գրում է բանաստեղծություններ: Իսկ բանաստեղծություններում սեր է, մոր կարոտը եւ ազատության գաղափարը: Վիգենը ծնվել է 1978թ., Հրազդանում: Սովորել է տեղի դպրոցում: Ծնողները բաժանված են: Հայրը ավագ որդու հետ Ռուսաստանում է եւ Վիգենին այցելել են ընդամենը մեկ անգամ: Մայրը հազվադեպ է այցելում որդուն, հնարավորություն չունի: Աստծո գոյությանը չի հավատում, բայց իրեն անհավատ չի համարում: Բանտարկության տարիների ընթացքում մեկ անգամ է աղոթել: Սիրում է Ավետարան կարդալ: Հաճախ է լինում գաղութի հոգեւոր «սենյակում», սակայն ոչ աղոթելու համար. այնտեղ է ծնվում նրա բանաստեղծությունների մեծ մասը: Վիգենը երբեք չի սիրել, սակայն սերը անմարմին էլ է պատկերացնում: «Ես սերը տեսնում եմ ամեն ինչի մեջ, նույնիսկ ատելության»,- ասում է Վիգենը: Նայիր, նայիր իմ աչքերին, Որոնք լուռ են ու գարուն, Որոնք բացված, թե փակված Լինեն արթուն, թե քնած Մեզ են տեսնում երազում… Երկնքի պես պարզ ու անամպ, Որոնք զուգված քո պատկերով` Հայացքներում անվերջ փնտրում Քեզանով են երջանկանում: Նայիր, նայիր իմ աչքերին ու նրանցում Կարդա հրաշք պատմությունը այն թագուհու, Որ կարապ է իմ աչքերում… «Ես հաճախ եմ մտածում ազատության մասին ու երազում եմ ապրել այնպիսի կյանքով, որ երջանկություն կբերի մորս»,- ասում է Վիգենը: Նրա միակ ցանկությունն է ունենալ միշտ լավը տեսնող աչքեր եւ տեսածն արտահայտելու լեզու: Եվ կյանքում ինչ էլ որ պատահի, առաջնորդվելու է մոր տված պատգամով` Մարդու մեջ որպես մարդ մաքուր եղիր: ՎԱՐԴՈՒՀԻ ԶԱՔԱՐՅԱՆ ԼԵՆԱ ՆԱԶԱՐՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031