Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԵՆՔԻ 2 ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Օգոստոս 23,2002 00:00

ՕՐԵՆՔԻ 2 ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի ամենահիմնարար թերությունն այն է, որ ե՛ւ Ազգային հանձնաժողովը, ե՛ւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը նշանակում է մեկ անձ՝ հանրապետության նախագահը,- «Առավոտին» ասաց ԱԺ Գիտության, կրթության եւ մշակույթի հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանը։- Օրենսդիրն այդ ճանապարհով գնաց, որովհետեւ ուղղակի լուծում չէր գտնվում. ԱԺ-ն չունի որեւէ իրավասություն՝ նշանակել այս կամ անձին։ Ցավալի է, բայց ուշ պարզվեց, որ այդպիսի մի հնարավորություն կա, որի նախադեպն ունենք՝ ԿԸՀ-ի ձեւավորումն է. խմբակցություններն են ներկայացնում կամ կուսակցությունները, որ հաղթահարել են 5%-ը»։ Այժմ Շավարշ Քոչարյանն օրենսդրական նախաձեռնություն է ներկայացնելու ե՛ւ Ազգային հանձնաժողովը, ե՛ւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը նույն սկզբունքով ձեւավորելու վերաբերյալ։ Կա «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում առաջարկվող եւս մի փոփոխություն. «Եթե որեւէ մեկը վարձակալական հիմունքներով տնօրինում էր կապուղին՝ ինչո՞ւ պիտի եթերը դատարկ մնա, մինչեւ մրցույթում հաղթողը կզբաղեցնի այն,- ասաց պրն Քոչարյանը։- Եթե, իհարկե, հաղթողը պատրաստ չէ դուրս գալ եթեր։ Թեեւ, ըստ օրենքի, պետք է նախապես նշել, թե երբ է դուրս գալու եթեր։ Ամեն դեպքում, եթե կա այդպիսի ժամանակահատված՝ 1 շաբաթ կամ 1 ամիս, ապա նախորդը, որը տնօրինում էր այդ եթերը, պիտի կարողանա այնքան ժամանակ մնալ եթերում, քանի այն մյուսը պատրաստ չէ»։ Հիշեցնենք, որ նման առաջարկ արել է նաեւ ԵԱՀԿ մամուլի հարցերով ներկայացուցիչը, որ օրենսդրական հնարավորություն ստեղծվի «Ա1+»-ի համար՝ մինչեւ «Շարմ»-ի կողմից 37 կապուղին զբաղեցնելը լինել եթերում։ «Այդ առաջարկությունը ժամանակին ներկայացրել էի ԱԺ, եւ մեծամասնության շնորհիվ դա չընդունվեց,- ասաց Շավարշ Քոչարյանը։- Մինչեւ Դյուվեի հայտարարությունն այդ լուծումն առաջարկված էր օրենքի նախագծի տեսքով։ Հիմա նորից եմ ներկայացնելու՝ տեսնենք, թե կրկին կմերժե՞ն»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031