Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ հանուն անհատի

Օգոստոս 28,2002 00:00

Ոչ հանուն անհատի «Լայնացնում ենք, որ նեղացնե՞նք» հոդվածի վերաբերյալ Ի սկզբանե հոդվածում թույլ է տրված մասնագիտական անիրազեկություն՝ – Երթեւեկելի մասի լայնությունը ընտրվում է մայրուղու կարգից, որը ըստ գործող քաղաքաշինության հծՌկ 2.07. 01-89 աղյուսակ 8-ի, որպես թաղամասերը, արտադրական շրջանները, հասարակական կենտրոնները, քաղաքի կենտրոնը, հատակագծային շրջանների կենտրոնները կապող մայրուղի ընդունված է 19.0 մետր. աջ եզրային շերտերը՝ 4-ական մետր, կից երկու շերտը՝ 3.5-ական մետր եւ մեկ առանցքային-դարձափոխային շերտը՝ 4.0 մետր։ – Մայրուղու կարգը, նրան համապատասխան շերտերի քանակությունը հիմնավորված է քաղաքի գլխավոր հատակագծի կոմպլեքս տրանսպորտային սխեմայով, որը մշակվում է դիտարկելով քաղաքը մեկ ընդհանրության մեջ, հաշվի առնելով առկա եւ հեռանկարային տրանսպորտային ցանցը։ – Խանջյան փողոցի ավտոճանապարհային երթեւեկելի մասի լայնությունը մինչեւ վերակառուցումը եղել է 13.5-14.5 մետր, եւ ըստ հոդվածագրի՝ «երթեւեկային մասը ոչ թե նեղացված է», այլ լայնացված է 4.5-ից մինչեւ 5.5 մետր։ – Ավտոկայանատեղերը նախատեսված են՝ երթեւեկության ինտենսիվությանը եւ մայրուղու կարգին համապատասխան պահանջվող երթեւեկելի մասի լայնությունից դուրս։ – Փաստացի իրավիճակից ելնելով, հնարավորության դեպքում ավտոկայանատեղերի չնախատեսումը նշանակում է հաշվի չառնել ստեղծված իրադրության պահանջը՝ երբ ցանկացած մայրուղում ավտոմիավորները անկազմակերպ դասավորվածությամբ զբաղեցնում են երթեւեկությանը տրամադրված շերտը, արհեստականորեն փոքրացնելով անհրաժեշտ երթեւեկելի մասի լայնությունը, ստեղծելով արագությունների անկում, վթարայնության մեծացում, անկազմակերպ երթեւեկություն։ – Եզրաքարերով (բորդյուր) ավտոկայանատեղերի նախանշումը անհրաժեշտություն է, ինչը արված է երթեւեկության անվտանգ կազմակերպման համար։ Խանջյան փողոցի վերակառուցման աշխատանքներում հաշվի են առնված նորմերով պահանջվող բոլոր հարցախնդիրները եւ ընդհանրական լուծումները մասնավորված չեն հանուն որեւէ սրճարանի կամ անհատների ցանկության։ Գ. ՄՈՒՇԵՂՅԱՆ Երեւանի քաղաքապետարանի «Երեւաննախագիծ» ՊՓԲԸ տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել